Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Մարդու իրավունքների մոնիտորինգ
Մարդու իրավունքների պաշտպանություն Մոնիթորինգ
/2007-Հուլիս-11/
Հուլիսի 19-ին Վանաձորի «Լոռի» հանգստյան տանը կմեկնարկի «Մարդու իրավունքների մոնիտորինգ» թեմայով 7-օրյա դասընթացը: Այն հանդիսանում է «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական գործունեության պոտենցիալի զարգացում» ծրագրի շրջանակներում իրականացվող 5-րդ դասընթացը: Մասնակիցներն են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի 16 կամավորներ՝ Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Ալավերդի քաղաքներից: Որպես ուսուցանողներ՝ ներգրավված են Ագնեշկա Կլասովսկան և Զենոն Կոլոդզեյը Լեհաստանի Մարդու իրավունքների Հելսինկյան Հիմնադրամից: Դասընթացի ընթացքում մասնակիցները սովորելու են մոնիտորինգի իրականացման մեթոդները, մեխանիզմները, տիրապետելու են տեղեկատվության հավաքման և մշակման միջոցներին: Նախատեսվում է դասընթացի արդյունքում ձևավորել 3 մոնիտորինգային խմբեր, որոնք օգոստոս ամսվա ընթացքում, ըստ մշակված պլանի, պետք է իրականացնեն մոնիտորինգներ ծերանոցում, մանկատանը և հոգեբուժարանում: Մոնիտորինգի արդյունքները ներկայացվելու են գրքույկի տեսքով: Դասընթացն իրականացվում է «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական գործունեության պոտենցիալի զարգացում» ծրագրի շրջանակներում՝ Բաց Հասարակության Ինստիտուտի աջակցության հիմնադրամի Երևանի գրասենյակի և Նիդեռլանդների թագավորության դեսպանատան աջակցությամբ:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների