Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Հայտարարություն
Մարդու իրավունքների պաշտպանություն Տեղաշարժման ազատություն
/2007-Հունիս-29/
Տեղեկացնում ենք ՀՀ այն բոլոր քաղաքացիներին, ովքեր ցանկանում են վերադառնալ Հայաստան Վրաստանի հանրապետության տարածքով:2007թ հունիսին Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Վանաձորի բնակիչ Ռոբերտ Էլիզբարյանը, որի եղբայր Հովիկ Էլիզբարյանը Մոսկվայից Հայաստան է վերադառնալիս եղել ցամաքային ճանապարհով: Վրաստանի տարածքում Հովիկ Էլիզբարյանին ձերբակալել են Վրաստանի իրավապահ մարմինները՝ ռուս-վրացական սահմանն ապօրինի խախտելու մեղադրանքով: Վրաց փաստաբանը Հովիկ Էլիզբարյանից որոշակի գումար է պահանջել՝ նրա իրավունքները պաշտպանելու և ձերբակալությունը տուգանքով փոխարինելու համար: Հովիկ Էլիզբարյանը, որը ցամաքով վերադառնում էր Հայաստան ինքնաթիռի տոմսի գումար չունենալու պատճառով, չի կարողացել վճարել նաև փաստաբանին: Վրաստանի դատարանի հունիսի 20-ի վճռով Հովիկ Էլիզբարյանը դատապարտվել է հինգ տարի ազատազրկման, և ներկայումս գտնվում է անազատության մեջ: Վրաստանի Հանրապետության օրենսդրությամբ քրեական պատասխանատվություն է սահմանվել վրաց-աբխազական և վրաց-հարավ-օսեթական անցակետերից ցամաքային ճանապարհով անցնելու դեպքում: Նման պատասխանատվությունը տարածվում է նաև այն անձանց վրա, ում անձնագրում առկա է նշված անցակետից օգտված լինելու վերաբերյալ կնիք/շտամբ/, նույնիսկ մի քանի տարվա վաղեմության: Ուստի, զգուշացնում ենք խուսափել վրաց-աբխազական և վրաց-հարավ-օսեթական անցակետերից ցամաքային ճանապարհով օգտվելուց, հետագայում խնդիրներ չունենալու համար:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների