Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

«2+»` ՎԱՆԱՁՈՐԻ «ԼՈՌԻ TV»-ԻՆ, 3՝ ԱԼԱՎԵՐԴՈՒ «ԱՆԿՅՈՒՆ ԳՈՒՄԱՐԱԾ 3»-ԻՆ


Վանաձորի լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն քննարկեցին ԶԼՄ-ների դերը ընտրարշավի ժամանակ՝ անդրադառնալով մասնավորապես վանաձորյան լրատվամիջոցների կողմից խորհրդարանական ընտրությունների լուսաբանմանը:

Քննարկումը կազմակերպել էր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն: Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի /ՀՔԱ/ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Վանաձորի «Լոռի TV» հեռուստաընկերության գործունեությունը 5 բալանոց սանդղակում գնահատեցին 2+: Ալավերդու «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության աշխատանքը Արթուր Սաքունցը 3 նշանակեց:
  Երևանի Մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանին եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին զարմացրել է մարզային հեռուստաընկերությունների՝ այս ընտրարշավին որդեգրած քաղաքականությունը: Լոռու մարզում գործող 7 տեղական հեռուստակայաններից միայն Ալավերդու «Անկյուն գումարած 3»-ն էր քաղաքական գովազդի սակագին հայտարարել:
  «Այդպիսի բան չի լինում, որ մասնավոր հեռուստաընկերությունը չցանկանա գումարներ վաստակել»,- նկատեց Աշոտ Մելիքյանը: Սակագին չհայտարարելու պատճառների մեջ նա տեսնում է թաքնված գրաքննություն, քաղաքական ճնշումներ և տաբու:
  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը գնահատմամբ, սակագին չհայտարարելը մարզի հեռուստաընկերություններին չխանգարեց ակտիվորեն լուսաբանել ընտրությունները: Ավելի շուտ, ինչպես նկատեց նա, նրանք ավելի շատ լուսաբանեցին մեծամասնական թեկնածուների քարոզարշավը, ոչ թե ընտրությունների ընթացքը:
  Մեսրոպ Հարությունյանը անդրադարձավ հանրապետական լրատվամիջոցների նախընտրական գործունեությանը: Երևանի Մամուլի Ակումբի փորձագետը նախընտրական ժամանակաշրջանը պայմանականորեն բաժանում է երկու մոտավորապես հավասար մասերի: Առաջին մասը նա բնութագրում է քարոզարշավին մասնակցող բոլոր կուսակցություններին ուշադրություն դարձնելու ժամանահակատված, երբ եթերում կարելի էր տեսնել ինչպես ՀՀՇ-ին, այնպես էլ՝ ՕԵԿ-ին:
«Երկրորդ մասում ընդդիմադիր կուսակցությունների գործունեության լուսաբանումը գնալով դարձավ զրո և նրանք կարողացան օգտվել միային անվճար եթերաժամանակից»,- նշեց Մեսրոպ Հարությունյանը:
Նշելով, որ այս անգամ ընդդիմադիրների համար եթերը բաց էր, Մեսրոպ Հարությունյանը «Ժառանգություն», «Նոր Ժամանակներ», «Հանրապետություն» կուսակցությունների նկատմամբ վերաբերմունքը գնահատում է խտրական: Նրանք, ըստ փորձագետի, կարծես թե հայտնվել էին ին‎ֆորմացիոն շրջափակման մեջ:

Աշոտ Մելիքյանը ներկայացրեց քարոզարշավին մասնակցած կուսակցությունների՝ ԶԼՄ-ների գործունեությանը տված գնահատականը: ԶԼՄ-ների աշխատանքը, համեմատած նախորդ ընտրությունների, նրանք որակել են ակտիվ ու հավասարակշռված‏: Մայիսի 12-ի ընտրություններին մասնակցած 23 քաղաքական ուժերից 11-ը լրատվամիջոցների աշխատանքը գնահատել են միջին, 5-ը` լավ, 6-ը` անբավարար: Լրատվամիջոցներին գերազանց գնահատականի է արժանացրել մարքսիստ Դավիթ Հակոբյանը:
  Նաիրա Բուլղադարյան, Վանաձոր
   http://www.echannel.am/?topic_id=868&PHPSESSID=aa5f86f9582061f13d31fafb3267992e


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը