Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Մարդու իրավունքները ոտնահարվում են իրավապահ մարմինների կողմից


Հունիսի 4-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում հրավիրված էր մամլո ասուլիս: Ասուլիսը նվիրված էր Լոռու մարզում իրավապահ մարմինների գործունեության բնագավառում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը անդրադարձավ Լոռու մարզի դատախազության գործունեությանը:
Լոռու մարզի դատախազությունը քրեական գործ է հարուցել 2007 թվականի հունվարի 26-ին Գուգարք գյուղում կատարված սպանության փաստի առիթով: Որպես մեղադրյալ գործում ներգրավվել է քաղաքացի Դավիթ Պապյանը: Լոռու մարզի դատախազության քննիչ Մարզպետ Խաչատրյանի միջնորդությամբ և Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Դատախազությունը ունեցել է ընդամենը մեկ ապացույց՝ մյուս մեղադրյալի ցուցմունքն այն մասին, որ Դավիթ Պապյանը մասնակցել է տվյալ սպանությանը:
Այն դեպքում, երբ բոլոր փորձագիտական եզրակացությունները հերքել են այն փաստը, թե Դավիթ Պապյանը մասնակցել է տվյալ սպանությանը: Որևէ ապացույց չկա այն մասին, որ Դավիթ Պապյանը գտնվել է բնակարանում, որտեղ կատարվել է սպանությունը:
Արթուր Սաքունցը հավաստում է, որ կազմակերպության ուսումնասիրությունները ևս հավաստում են, որ Դավիթ Պապյանը չի մասնակցել տվյալ սպանությանը և դատախազության գործողություններն ունեն դիտավորության միտում: Նրա գնահատմամբ նախաքննության ընթացքում դատախազության քննիչի կողմից իրականացված գործողությունները խախտում են մարդու իրավունքները: Ավելին, որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբեյալ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը նույնպես խախտել է Դավիթ Պապյանի արդար դատաքննության իրավունքը: Ըստ էության Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը հանդես է գալիս որպես դատախազության միջնորդությունը բավարարող մարմին:
Անթույլատրելի է այն փաստը, որ միայն մեկ ցուցմունքի հիման վրա Դավիթ Պապյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Հաշվի չի առնվել նաև այն փաստը, որ Դավիթ Պապյանը հիվանդ է շաքարախտով:
Արթուր Սաքունցը անդրադարձավ նաև ոստիկանության գործողություններին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած քաղաքացու մայրը պատմել է, որ իր որդուն բերման են ենթարկել ոստիկանության Վանաձորի բաժանմունք հարցաքննության համար: Տվյալ քաղաքացուն պահել են 8 ժամ և նրա մոր հավաստմամբ ենթարկել են բռնութունների: Իմանալով, որ մայրը դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և գրասենյակի կողմից բողոք է ներկայացվել Լոռու մարզի դատախազություն ոստիկանության աշխատակիցները փորձել են համոզել նրան ետ վերցնել բողոքը: Ներկայումս գործը գտնվում է ծառայողական քննության մեջ:
Վերջում Արթուր Սաքունցը կոչ արեց իրավապահ մարմիններին պրոֆեսիոնալ մոտենան իրենց աշխատանքին՝ օրենքի և մարդու իրավունքների պահպանման համար:


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը