Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


2007թ-ի մայիսի 28-ի գիշերը ժամը 02:30 – 03:00 սահմաններում իրականացվել է ահաբեկչություն թիվ 31 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Լ.Փարեմուզյանի նկատմամբ:
Ավտոմեքենայի անվադողը հեղուկ վառելիքով այրման միջոցով փորձել են հրդեհել նրա բնակարանը:

Դեպքը կատարվել է այն բանից հետո, երբ Լ.Փարեմուզյանը թիվ 31 ընտրատարածքում ընտրախախտումների վերաբերյալ /ընտրությունների արդյունքում հաղթող է ճանաչվել ՀՀԿ-ի կողմից առաջադրված Կարեն Սարիբեկյանը/ հաղորդում է ներկայացրել Լոռու մարզի դատախազություն /տես «Առավոտ» թերթի 2007թ. մայիսի 18 –ի «Միայն մեկ ընտրատարածքում՝ 3807 + 2852 անճշտություն» վերտառությամբ հոդվածը /:
Ահաբեկչության փաստից երեք օր առաջ Լ.Փարեմուզյանը և թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Վ. Վանյանը Լոռու մարզի դատախազու-թյունում բացատրություն են տվել հաղոդման վերաբերյալ: Լ.Փարեմուզյանը վերստին պնդել է իր հաղորդման մեջ ներկայացրած պահանջը: Այն է՝ ստուգել տեղամասերի արդյունքները և վերանայել ընտրության արդյունքները:
Ոստիկանության Ալավերդու բաժինը հարուցել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 185 հոդվածի երկրորդ կետի երկրորդ մասով /գույքը դիտավորությամբ ոչնչացնել կամ վնասել՝ հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով/:
Քանի որ Լ. Փարեմուզյանը բացի հասարակական, քաղաքական գործունեությունից որևէ այլ գործունեությամբ չի զբաղվում և չունի անձնական բնույթի այլ խնդիրներ այլ մարդկանց հետ, տեղի ունեցածը ուղղակիորեն գնահատում ենք որպես միայն ընտրական կեղծիքների բացահայտման ուղղությամբ ԱԺ պատգամավորության նախկին թեկնածուի գործողությունների նկատմամբ ահաբեկչություն:
Իրականացված ահաբեկչական գործողությունը տեղավորվում է հանրապետությունում ձևավորված վախի և անպատժելիության մթնոլորտի տրամաբանության մեջ և նպատակ ունի ամրապնդել նման մթնոլորտի ձևավորումը նաև ընտրական խախտումների դեմ պպայքարողների նկատմամբ:
Գտնում ենք, որ ՀՀ իրավապահ մարմինները լիովին պատասխանատվություն են կրում ոչ միայն ահաբեկչությունը կատարած, այլև գործողությունը կազմակերպած և հրահրած անձանց բացահայտելու համար:
Պահանջում ենք, որ իրավապահ մարմինները բոլոր միջոցները ձեռք կառնեն ապահովելու ոչ միայն Լ.Փարեմուզյան անձի անվտանգությունը, այլև կանխելու վախի մթնոլորտը և ազատ խոսքի նկատմամբ ահաբեկչությունը:
Առանց կարծիքի արտահայտման ազատության իրական երաշխիքների և իրավապահ մարմինների կողմից անպատժելիության մթնոլորտի վերացման անհնար է պատկերացնել ժողովրդավարության ձևավորումը և իրավական պետության կայացումը:
Սույն հայտարարությունը տարածվել է Հայաստանի բոլոր լրատվամիջոցներին:
Դեպքի առնչությամբ թերթերի հոդվածներին կարող եք ծանոթանալ այստեղ.

http://new.aravot.am/am/articles/politics/22909/view
  http://www.a1plus.am/am/?page=issue&iid=49822
  http://www.hetq.am/arm/politics/0705-l_paremuzyan.html
  http://www.echannel.am/?topic_id=799
  http://www.lragir.am/src/index.php?id=1&l_id=33657

  


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը