Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

«ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ ՓՈՂ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂԸ ԲՀԿ-Ն ԷՐ »


«Մայիսի 12-ի խորհրդարանին ընտրություններում փողի ազդեցությունը պայմանավորված է եղել ԲՀԿ-ով: Եթե ՀՀԿ-ն օգտագործել է իր վարչական ռեսուրսները, ապա ԲՀԿ-ն ֆինանսականը»,- այսօր Երեւանում հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը:

Գրասենյակը մայիսի 12-ին դիտորդական առաքելություն է իրականացրել Լոռու եւ Տաուշի մարզերում, ինչպես նաեւ նախընտրական քարոզչության ընթացքը դիտարկել Վայք, Սիսիան եւ Գյումրի քաղաքներում: «2007 թվականի մայիսի 12-ին կայացած ԱԺ ընտրությունները չէին համատասխանում ժողովրդավարության չափանիշներին եւ ընթացել են ՀՀ ընտրական օրենսգրքի եւ ԿԸՀ որոշումների այնպիսի խախտումներով, որոնք էական ազդեցություն են թողել քվեարկության ընթացքի եւ ընտրությունների արդյունքների վրա»,- նշեց Արթուր Սաքունցը:
  Նրա ղեկավարած տեղական դիտորդական առաքելությունն արձանագրել է. «Լոռու մարզի ՀՅԴ, ՀՀԿ, ԲՀԿ, ՄԱԿ կուսակցությունները ընտրակաշառք բաժանելու մրցություն էին սկսել եւ «ժամը 7-ից հետո շունը տիրոջը չէր ճանաչում»: Իրենց հավաքած փաստերը պարոն Սաքունցը պատրաստ է ներկայացնել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք պատրաստվում են վիճարկել ընտրությունների արդյունքները: Արձանագրված փաստերն առայժմ վերցրել է «Իմպինչմենտ» դաշինքը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը իր հավաքած փաստերը ուղարկելու է միջազգային դիտորդական առաքելությանը:
  Նա վստահ է, որ մայիսի 12-ի ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների վեջնական եւ նախնական գնահատականների միջեւ էական փոփոխություններ կլինեն: «Եղել են դեպքեր, երբ միջազգային դիտորդներն են արձանագրել խախտումները եւ մեզ տրամադրել: Օրինակ, թե հաշվարկման ընթացքում, ինչպես են փորձել «Ժառանգության» օգտին քվեարակած քվեաթերթիկները հաշվել ՀՀԿ-ի օգտին: Լոռու մարզի Շիրակամուտ եւ Արեւաշող գյուղերում ՀՀԿ-ի օգտին չքեարկելու դեպքում, գյուղացիներին սպառնացել են կիսատ թողնել աղետի գոտում ընդգրկված նրանց կիսակառույց բնակարանները»,- ասաց Սաքունցը:
  Նրա կարծիքով` ընտրությունների հետ են կապված նաեւ վերջին ընթացքում ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական ձերբակալությունները` «Ժամանակ Երեւան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի, Ազատագրված տարածքների պաշտպանություն հասարակական նախաձեռնության անդամներ Վարդան Մալխասյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի, Քաղաքացիական անհնազանդության շարժման ղեկավար Ալեքսանդր Արզումանյանի. «Առնվազն զարմանալի է, որ Ալեքսանդր Արզումանյանի փողերի լվացման մեղադրանք առաջադրող իրավապահներից ոչ ոք չհետաքրքրվեց, թե ինչ ծագում ունեն ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի տեսքով բաժանվող փողերը»:
  ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խախտումների վերաբերյալ ահազանգեր է ստացել նաեւ ընտրություններից հետո. «Մեզ զանգում է քաղաքացին եւ ասում, որ Վանաձորի Բաղրամյան փողոցի վրա ԲՀԿ-ի շտաբից, երբ անվճար ալյուր էին բաժանում, մեզ խոստացան, որ ընտրություններից հետո էլ են բաժանելու, սակայն այդ նույն այլյուրը սկսել են վաճառել խանութում»: Արթուր Սաքունցը չի կիսում այն տեսակետը, թե գնացքն արդեն մեկնել եւ այլեւս ոչինչ անել հնարավոր չէ: Նա վստահ է, որ ոչ միայն տեղական, այլեւ միջազգային դիտորդներն էլ վստահ են, որ մայիսի 12-ի ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին: «Վստահեցնում եմ ձեզ, որ ընտրություններից հետո, երբ միջազգային դիտորդները հավաքվել են եւ նրանց ղեկավարը հարցրել է, թե ինչպե՞ս ընթացան ընտրությունները, միայն 2 ԱՊՀ եւ 1 շվեդ դիտորդ են ասել` նորմալ, մյուսները գնահատել են բացասական»,- ասաց նա` դիտորդների արդեն հնչեցրած գնահատականը համարելով քաղաքական նպատակահարմարության արդյունք:
  http://www.a1plus.am/am/?page=issue&iid=49674
Տես նաև
Հայաստանի Հանրապետություն

Խորհրդարանական ընտրություններ 2007


Միջանկյալ զեկույց թիվ 3

18 ապրիլի – 2 մայիսի, 2007թ


Տե'ս նաև


Մայիսի յոթին դիտորդական առաքելության ընթացքում հայտնած կարծիքների առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հրավիրվել է Լոռու մարզի դատախազություն (07/05/2007)


Դիտորդական առաքելության իրականացում (02/05/2007)


On observations conducted in constituencies #29, #30, #31 and #32 between April 27 to May 3

Observing Mission (02/05/2007)


Television and Published Media Pre-Election Campaign Monitoring (26/03/2007)


http://www.elections.hcav.am/reports.html (in Armenian)



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը