Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Կրոնական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարություններով


Կոչ հայրենակիցներին
Սիրելի հայրենակիցներ, մեր նորանկախ պետության 16-րդ տարում կանգնած ենք Հայրենի երկրի կերտման կարևոր ևս մի հնարավորության` խորհրդարանական ընտրությունների առջև:

Նրանք կոչված են` նոր փուլ թևակոխելու ազգային-հոգևոր մեր հարստագույն ժառանգության հազարամյակների երթին մարդու իրավունքների ու ազատությունների, քաղաքացիական հասարկության ու համամարդկային արժեքների համակցության ճանապարհին: Եվ հանուն դրա ընտրությունների բոլոր մասնակիցներին եղբայրաբար կոչ ենք անում.
մեզանից կախված ամեն ինչ անել, որ ընտրություններն ընթանան օրենքի իշխանության պայմաններում, ազատ, արդար և ազնիվ, հանդուրժողականության, քրիստոնեական բարոյականության և համաժողովրդական համերաշխության մթնոլորտում:

Արդ, թո¯ղ Հայոց Աստծու` Հիսուս Քրիստոսի սուրբ և օրհնյալ աջը լինի մեզ վրա:
Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցի,
Երևանի Ավետարանական Եկեղեցի,
«Կյանքի խոսքե Եկեղեցիների Միություն»
Հայաստանի Ավետարանի Հավատքի Քրիստոնյաների «Միաբանություն» Եկեղեցի,
Հայաստանի Ավետարանական Հավատքի Եկեղեցիների Միություն
––––––––––––––––––––––––––––––––––––
Յոթերորդ Օրվա Ադվենտիստների Եկեղեցու կոչը ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

Մենք` Հայաստանի Յոթերորդ Օրվա Ադվենտիստների Եկեղեցու ներկայացուցիչներս, դիմելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների բոլոր մասնակիցներին, կոչ ենք անում անել հնարավոր ամեն բան ընտրությունների արդարությունն ու ազնվությունը ապահովելու համար:
Որպես քաղաքացիական հասարակության բաղադրիչ, մենք չենք կարող մեր դիրքորոշումը չարտահայտել երկրում տեղի ունեցող կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ: Օրենքն ու արդարությունը ոչ միայն պետության ու հասարակության, այլ նաև յուրաքանչյուր գաղափարի և հավատի անկյունաքարը պետք է լինեն:
Լինելով քրիստոնյա` մենք պետք է մեր անձնական և հասարակական կյանքում առաջնորդվենք մարդկային վարքի բարոյական անսխալ չափանիշով` Աստծո Օրենքով կամ ՏԱՍ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐՈՎ, որը դատապարտում է ամեն տեսակ անարդարություն և անիրավություն:
Մենք կոչ ենք անում բոլորին, հանուն հասարակական բարօրության, ամեն կերպ աջակցել այնպիսի իշխանության ստեղծմանը, որը առավելագույնս կապահովի օրենքի առջև բոլոր քաղաքացիների իրավահավասարությունն ու պատասխանատվությունը:
––––––––––––––––––––––––––––––––––––
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Հայաստանի Կրոնական Համայնքի հայտարարությունը

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Հայաստանի կրոնական համայնքը դիմում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների բոլոր մասնակիցներին և կոչ է անում անել հնարավոր ամեն ինչ` արդար և ազնիվ ընտրությունների կազմակերպման համար: Որպես քաղաքացիական հասարակության բաղադրիչ, մենք ցանկանում ենք մեր դիրքորոշումն արտահայտել երկրում տեղի ունեցող կարևորագույն իրադարձության վերաբերյալ:
Օրենքն ու Արդարությունը ոչ միայն պետության ու հասարակության հիմքն են, այլեւ յուրաքանչյուր գաղափարի և հավատքի անկյունաքարը: Մենք կոչ ենք անում բոլորին, հանուն հասարակական բարօրության` կանգնել օրենքի իշխանության կողքին, լինել ազնիվ և խելամիտ: Բոլորը հավասար են օրենքի առջև և յուրաքանչյուր քաղաքացի ունի պատասխանատվություն օենքին հնազանդվելու, այն հարգելու և պաշտպանելու:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Հայաստանի կրոնական համայնք
4 մայիսի 2007թ.
ք. Երևան
http://www.hra.am/arm/



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը