Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


2007թ. մայիսի 5-ին խուզարկություններ տեղի ունեցան «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման գրասենյակում, շարժման ղեկավարներից նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանի, ինչպես նաեւ նախկին ՊՆ փոխնախարար Վահան Շիրխանյանի բնակարաններում:

Վերջիններս մեղադրվում են ֆինանսական միջոցների լվացման մեջ: Մայիսի 7-ի կեսգիշերին Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել է եւ այժմ գտնվում է Ազգային անվտանգության ծառայության շենքում գտնվող «Կենտրոն» մեկուսարանում:

Հայաստանի իշխանությունները հերթական անգամ հասարակական-քաղաքական ակտիվ զարգացումների ընթացքում ԿԳԲ-ական մեթոդներով՝ գաղտալսումների, ուժի ցուցադրմամբ ուղեկցվող ձերբակալությունների միջոցով փորձում են ահաբեկել եւ լռեցնել քաղաքական այլախոհությունը:
  Սա վերջին տարիների հայաստանյան ներքաղաքական զարգացումների տրամաբանական շարունակությունն է: Դրանք դրսեւորվեցին «Ժամանակ Երեւան» օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանի չարդարացված խիստ դատապարտմամբ ու Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի կալանավորմամբ:
  Ինչպես Ալեքսանդր Արզումանյանը, որի ձերբակալման քաղաքական դրդապատճառները ակնհայտ են, այնպես էլ թվարկված մյուս կալանավորվածները քրեական հետապնդման են ենթարկվում իրենց ծավալած հասարակական ու քաղաքական գործունեության եւ գաղափարների համար:
  Մտահոգված լինելով Հայաստանում քաղաքական հետապնդումների շարունակականությամբ, ներքոստորագրյալներս, ճանաչում ենք նրանց քաղբանտարկլյալներ եւ հայտարարում քաղբանտարկյալների պաշտպանության խմբի ստեղծման մասին:
  Խումբը հետամուտ է լինելու ինչպես Ալեքսանդր Արզումանյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի եւ Արման Բաբաջանյանի իրավունքների պաշտպանությանը« այնպես էլ քաղաքական այլախոհության դեմ ուղղված ցանկացած հետապնդման բացառմանը եւ նման գործողությունների պատճառների վերացմանը:

«Չորսի պաշտպանության խումբ»

Ավետիք Իշխանյան
Գայանե Մարկոսյան
Ամալյա Կոստանյան
Վարդան Հարությունյան
Արթուր Սաքունց
Էդիկ Բաղդասարյան

09.05.07



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը