Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Մամլո հաղորդագրություն


Ապրիլի 13-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում հրավիրված էր մամուլի ասուլիս: Ասուլիսի նպատակն էր հանրությանը ներկայացնել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից առաջիկա Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում իրականացվող գործողությունները:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը տեղեկացրեց, որ առաջիկա ընտրություններին կազմակերպությունն իրականացնելու է
* նախընտրական քարոզչության և քվեարկության դիտորդություն
* հեռուստատեսության և տպագիր մամուլի ուսումնասիրություն
* ընտրական իրավունքի խախտման կանխարգելման և վերականգնման իրավական աջակցություն
Ապրիլի 3-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է կազմակերպությանը՝ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում դիտորդական առաքելություն կիրականացնեն 51 դիտորդներ: Դիտորդների խնդիրն է ոչ միայն գրանցել ընտրական խախտումները, այլ նաև կանխարգելել դրանք:

Լոռու մարզում են գտնվում ԵԱՀԿ 3 դիտորդներ, որոնց հետ կազմակերպությունը ակտիվորեն համագործակցում է:
  Նախընտրական քարոզչության ընթացքում Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան քաղաքներում իրակացվում է տեղական հեռուստաալիքների և տպագիր մամուլի մոնիտորինգ: Արթուր Սաքունցը նշեց, որ լրատվամիջոցները պետք է լինեն ազատ, ոչ մի ճնշման չենթարկվեն:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակից Հայկուհի Հարությունյանը ներկայացրեց «Իրավական նախաձեռնություն, ընտրություններ 2007» ծրագրի շրջանակներում նախատեսված գործողությունները:
Առաջիկա ընտրությունների կապակցությամբ հանրապետության ողջ տարածքը բաժանվել է 3 մեծ տարածքների: Հյուսիսի՝ Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի աշխատանքները համակարգում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
«Իրավական նախաձեռնության» շրջանակներում իրականացվելու են հեևյալ գործողությունները.
* իրավական նախաձեռնության և հնարավոր խախտումների վերաբերյալ տեղեկատվության տարածում
* ընտրական իրավունքի հնարավոր խախտումների դեպքում տեղում տեղեկատվության պարզաբանում
* կոնկրետ դեպքի առնչությամբ իրավական աջակցություն

Նախընտրական քարոզչության ողջ ընթացքում, քվեարկության օրը, և արդյունքների ամփոփման ժամանակ գործելու է իրավաբանական խորհրդատվության անվճար «թեժ գիծը»՝ 0808804:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շաբաթը մեկ անգամ կներկայացնի խախտումների հետ կապված իր դիտարկումները, նաև դրանց կանխման համար կազմակերպության կողմից ձեռնարկված քայլերը:



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը