Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

2007թ-ի մարտ ամսին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են դիմել 35 քաղաքացի ՝ տարբեր իրավունքների վերաբերյալ խորհրդատվություն ստանալու նպատակով


ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավախորհրդատվության բաժին դիմած քաղաքացիների խնդիրների դասակարգումն ըստ իրավունքների.
* Սոցիալական աջակցության իրավունք – 2 քաղաքացի դիմել են աղքատության ընտանեկան նպաստի ստացման կարգի վերաբերյալ հարցերով:

Նրանք ցանկացել են իմանալ, թե ինչպես կարող են դիմել սոցիալական մարմիններին՝ աղքատության ընտանեկան նպաստ ստանալու համար: Նրանց բացատրվել է սոցիալական մարմիններին դիմելու իրավական ձևը և ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ տվյալ մարմիններին դիմելու համար: 1 քաղաքացու խորհուրդ է տրվել գրավոր դիմել սոց. Ծառայություններին համապատասխան փաստաթղթերով՝ բալային համակարգի հաշվարկման համար: 1 քաղաքացու սոցիալական քարտ չունենալու պատճառով մերժում են նպաստ տրամադրել: Նրան բացատրվել է սահմանադրական դատարանի որոշումը այն մասին , որ սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել սոցիալական ապահովության քարտերի մասին օրենքի այն դրույթները, որոնք պարտադրում էին քաղաքացիներին ունենալ սոցիալական քարտ / Համաձայն Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի 2-րդ մասի ՝դրույթները` ՀՀ Սահմանադրության 31, 32 (2-րդ մաս) եւ 37 հոդվածներով ամրագրված իրավունքների իրականացման արգելափակման առումով ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 6 (1-ին, 2-րդ մասեր), 42, 43 եւ 48 (կետ 12) հոդվածների պահանջներին հակասող եւ անվավեր:

* Ժառանգության, կտակի իրավունք – 2 քաղաքացի դիմել են ժառանգության իրավունքի հետ կապված խնդիրներով: Նրանց խնդիրը հիմնականում վերաբերում է ժառանգության ընդունման եվ գրանցման կարգին: Ժառանգության իրավունքի հետ կապված հարցերով գրասենյակ դմած քաղաքացիներին բացատրվել է ՀՀ Քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ժառանգության իրավահարաբերությունը կարգավորող նորմերը և դրանց կիրառման պրակտիկան: Նրանց խորհուրդ է տրվել նոտարական գրասենյակում կնքել պայմանգիր, վավերացնել, այնուհետեվ դիմել ՀՀ ԿԱ Անշարժ ույքի կադաստրի Վանաձորի տարածքային ստորաբաժանմունք ՝ այն գրանցելու համար: 1 քաղաքացի Ժառանգություն է ստացել անշարժ գույք, բայց դրանից ծագող իրավունքները ՀՀ ԿԱ Ա կադաստրը չի գրանցում: Նրան խորհուրդ է տրվել կադաստրի գործողությունները (անգործությունը ) վիճարկել դատարանում:

* Բնակարանային իրավունք– 10 քաղաքացի դիմել են բնակարանային խնդիրներով: Հատկապես կարելի է առանձնացնել նոր բնակարան ստանալու և մեկ ուրիշի բնակարանից բնակտարածքի օգտագործման իրավունք ստանալու հարցերը: Քաղաքացիներին բացատրվել է, որ բնակարանի օգտագործման իրավունքը պարտադիր կերպով ենթակա է գրանցման անշարժ գույքի պետական մարմնում, հակառակ դեպքում այն չի պաշտպանվի: Դատարանը 1 քաղաքացու պահանջով նրան տրամադրել է բնակարանի օգտագործման իրավունք: Ներկայումս ցանկանում է այն օգտագործել , սակայն բնակարանի սեփականատերը խոչնդոտում է:Նրան տեղեկացվել է, որ սեփականատերերն իրավունք չունեն տվյալ դեպքում խոչնդոտելու բնակարանը օգտագործողի պետական մարմնում գրանցված իրավունքը: 1 քաղաքացի գնել է բնակարան, սակայն առուվաճառքի պայմանագիր կնքելու փոխարեն, վաճառողը տվել է ստացական, որ ստացել է բնակարանի գումարը: Ներկայումս բնակարանի վաճառողը չի ցանկանում կնքել առուվաճառքի գործարք: Քաղաքացուն խորհուրդ է տրվել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 300հոդվածի 2-րդ մասով դիմել դատարան: Եվս 1 քաղաքացու տրամադրվել է օգնություն՝ գրավոր դիմել Վանաձորի քաղաքապետարան: Պատասխանն ստանալուց հետո բացատրվել է, որ քաղաքապետարանի տրված տեղեկությունների համաձայն նրանց գործերը / բնակարանը տիրազուրկ ճանաչելու վեճերը/ գտնվում են դատարանում: Խորհուրդ է տրվել դիմել Վանաձորի քաղաքապետարան՝ տվյալ բնակարանները ստանալու խնդրանքով: 1 քաղաքացի 2004-2006թթ. պայմանագրի համաձայն բնակվել է համայնքի բյուջեի կողմից տրամադրվող վարձով: Պայմանագրի ժամկետը լրացել է: Քաղաքացուն օգնել ենք գրավոր դիմում պատրաստել՝ ուղղված Վանաձորի քաղաքապետարան՝ վարձակալության ժամկետի երկարացման խնդրանքով:

* Արդար դատաքննության իրավունք - 1 քաղաքացի ցանկանում էր իմանալ գողություն կատարելու համար որքա՞ն կսահմանվի քրեական պատասխանատվության ժամկետը: Նրան բացատրվել է ՀՀ Քր. Օր.-ի 177 հոդվածով սահմանված պատասխանատվության կարգը, չափը: 2 քաղաքացի դիմել են դատարանի կողմից կայացված վճռի հետ կապված հարցերով: Դատարանը Լոռու Ջրմուղկոյուղու հայցը բավարարել է եվ քաղաքացիներից հօգուտ Ջրմուղկոյուղու բռնագանձել գումար:Դատարանը վճիռը կայացրել է նրանց բացակայությամբ, չնայած որ իրենք վճիռը ստացել են, բայց չեն ներկայացել դատարան: Քաղաքացիներին բացատրվել է, որ տվյալ դեպքում իրավունքի խախտում չկա, քանի որ նրանց պատշաճ կարգով տեղեկացրել էին դատական նիստի կայացման տեղի եվ ժամի մասին / Համաձայն Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 6-րդ հոդվածի / :

* Սեփականության իրավունք __2 քաղաքացի ունեն ինքնակամ զբաղեցրած հողատարածք:Ցանկանում են դրա նկատնանբ ձեռք բերել սեփականու թյան իրավունք: Նրանց բացատրվել է ՀՀ կառավարության թիվ 912 որոշման պահանջները, որի համա ձայն նրանք պետք է դիմեն քաղաքապետարան՝ ինքնակամ զբաղեցրած տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք բերելու նպատակով: 1 քաղաքացու նկատմամբ հայց է ներկայացվել տնակից հանելու պահանջի մասին: Քաղաքացին ցանկանում է իմանալ, թե ինչ կարող է անել իր իրավունքների պաշտպանության նպատակով, քանի որ ինքը ուրիշ բնակության վայր չունի: Նրան խորհուրդ է տրվել ներկայացնել հակընդդեմ հայց ընդդեմ հողատարածքը գնողի եվ քաղաքապետարանի՝ աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի մասին: 1 քաղաքացի հանդիսանում է բնակարանի համասեփականատեր, մյուս սեփականատերը իր հայրն է :Հայրը ցանկանում է բնակարանը վաճառել: Ցանկանում էր իմանալ՝ հայրն իրավունք ունի այն առանց իրեն բնակարանը վաճառել, թե ոչ: Բացատրվել է , որ ոչ ոք չի կարող նրան զրկել սեփակա նությունից , եվ սեփականատերը իրավունք ունի տնօրինել, տիրապետել, օգտագործել իրեն պատկանող գույքը / Համաձայն «Մարդու իրավունքների եվ հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե Եվրոպական Կոնվենցիայի 1-ին հոդվածի /: 1 քաղաքացի գնել է բնակարան, որտեղ դեռեվս հաշվառված են բնակարանի սեփականատերերը: Նրան Խորհուրդ է տրվել դիմել ոստիկանության անձնագրային բաժին՝ նրանց հաշվառումից հանելու խնդրանքով:

* Աշխատանքային իրավունք – 2 քաղաքացի աշխատավարձի հետ կապված հարցերով: 1 քաղաքացի ցանկանում էր իմանալ, թե ինչ հիմունքներով է հաշվարկվել իր թոշակի չափը: Նրան օգնել ենք կազմել դիմում՝ ուղղված ՍԱՊՀ-ին :

* Սպառողների իրավունք – 1 քաղաքացի դիմել է ներդրված ավանդի փեխհատուցումը ստանալու հետ կապված հարցով : 2 քաղաքացի դիմել են Լոռու Ջրմուղկոյուղու հետ կապված հարցերով: Նրանցից պահանջել են գումար, որը իրենց կարծիքով չի համապատասխանում նախատեսվածին՝՝ գերազանցում է դրան: Ցանկանում էին իմանալ, ՝ ինչպես կարող են իրենց հաշվից տվյալ գումարները հանել: Նրանց խորհուրդ է տրվել գրավոր դիմել Լոռու Ջրմուղկոյուղի, որպեսզի տրվեն հաշվարկներ, թե ինչպես են կատարել տվյալ հաշվարկները: Հետո համաձայն չլինելու դեպքում դիմել դատարան:

Բոլորին տրվել է իրավաբանական բանավոր խորհրդատվություն: 4 քաղաքացու օգնել ենք գրավոր կազմել համապատասխան փաստաթղթեր՝ համապատասխան կառույցներին դիմելու համար:


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը