Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Խոսքի ազատությունը նախընտրական Վանաձորում
Մարդու իրավունքների պաշտպանություն Ընտրական իրավունքներ
/2007-Մարտ-21/
Անցած շաբաթվա վերջին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Բաց հասարակության ինստիտուտի Հայաստանի օժանդակության հիմնադրամի եւ Նիդեռլանդների Թագավորության կառավարության նախաձեռնությամբ Վանաձորում կազմակերպել էր կլոր սեղան: «Խոսքի ազատությունը Հայաստանում եւ խորհրդարանական ընտրությունները» թեմայով քննարկումներին մասնակցեցին տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ինչպես նաեւ «Այլընտրանք», Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի տեղական գրասենյակ, Օրհուսի կենտրոն, Հասարակական կազմակերպությունների կենտրոն ու Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն՝ հասարակական կազմակերպությունները: Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը ներկայացրեց ԵՄԱ մոնիթորինգի տվյալները: Դիտարկվել էր համազգային 7 հեռուստաալիք: Նա ներկայացրեց մի շարք հարցեր. որքանո՞վ է հեռուստալսարանը տեղեկացված, կա՞, արդյոք, վերահսկում, համաչա՞փ են մեկնաբանվում օրվա իրադարձությունները, ինչո՞ւ են «ակտիվ խաղացող կուսակցությունները» («Ժառանգություն», «Նոր Ժամանակներ», «Հանրապետություն») զրկված հեռուստաեթերից: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ անդրադարձավ ԶԼՄ-ների նկատմամբ նախընտրական շրջանում թաքնված գրաքննության դրսեւորումներին: Նշենք, որ Վանաձորում ԶԼՄ-ների ազատության խնդրով նմանօրինակ այց կատարվել էր երեք ամիս առաջ: Տեղական հեռուստաընկերության՝ «Միգի» տնօրեն Սամվել Հարությունյանը «Առավոտի» հետ մասնավոր զրույցում ասաց, որ իրենք ընտրությունների կգնան ֆինանսական եւ տեխնիկական լուրջ պրոբլեմներով: Մեր այցելության օրերին այդ հեռուստաընկերության լուրերում հաճախակի լուսաբանվում էին թիվ 30 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Վահրամ Բաղդասարյանի միջոցառումները: «Առավոտի» հարցին, թե «քարոզարշավը վաղ չի՞ սկսված», «Միգի» տնօրենը պատասխանեց. «Մենք գիտենք, որ քարոզչությունը սկսվելու է ապրիլի 8-ից: Գործող պատգամավորի գործունեությունը միշտ էլ լուսաբանվել է, որը, ի տարբերություն այլ պատգամավորների, այցելությունների կամ ընդունելությունների ձեւով համարյա ամեն շաբաթ միջոցառումներ ունի»: «Միգի» տնօրենը հավելեց, որ «Վ. Բաղդասարյանը պարբերաբար մեր հեռուստաընկերությանը օգնում է»: Ի դեպ, այս օրերին հեռուստաընկերության «գլխավոր լուրն» այն էր, թե վերոհիշյալ «գործող պատգամավորը» ինչպես է նվերներ բաժանում կանանց «միամսյակի» առթիվ՝ ուսուցիչներին, բուժաշխատողներին: Մեկ այլ հեռուստաընկերություն էլ՝ «Լոռին», լուսաբանում էր նույն ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված մյուս «գործող պատգամավոր» Վիկտոր Դալլաքյանի միջոցառումները: Նա էլ «միամսյակի» առթիվ Աբելյանի անվան թատրոնում «Աշնան արեւի» ներկայացման տոմսերն էր գնել: Վանաձորի ԶԼՄ-ները հրատապ, օպերատիվ տեղական տեղեկատվության պակաս ունեն: Նրանք չէին անդրադարձել այս օրերին իրենց պատանի շախմատիստների թիմի՝ հանրապետական օլիմպիադայում տարած հաղթանակին: Շրջելով Վանաձորում՝ տեղեկացել էինք, որ գողություն էր տեղի ունեցել տեղի տպարանում, դարձյալ չունեին տեղեկություններ: Առանձնապես չէր լուսաբանվում նաեւ այն լուրը, որ քաղաքացիական նախաձեռնության խումբ էր ստեղծվել՝ տեղական հանրաքվե անցկացնելու հարցով: Ընդ որում, հանրաքվեի պահանջը քաղաքապետի դեմ անվստահության հարցով էր: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ http://new.aravot.am/am/articles/society/18885/view
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների