Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Պահանջում են Վանաձորի քաղաքապետի հեռացումը


Վեց վանաձորցի Վանաձորի քաղաքապետին անվստահություն հայտնելու ցանկություն է հայտնել: Այդ նպատակով դեռևս փետրվարին Սամվել Դարբինյանի գործունեությունից դժգոհ քաղաքացիները կազմել են նախաձեռնող խումբ ու տեղական հանրաքվե նախաձեռնելու մասին որոշում կայացրել:

Նախքան իր մտադրությունն իրականացնելը, ըստ գործող կարգի, նախաձեռնող խումբը մարտին 14-ին դիմում է ներկայացրել թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով՝ իրեն գրանցելու մասին: 15-օրյա ժամկետում հանձնաժողովը կորոշի, խմբին գրանցել, թե ոչ: Չգրանցելու դեպքում նախաձեռնող խումբը կարող է այն բողոքարկել դատական կարգով, իսկ գրանցվելուց հետո ընտրատարածքային հանձնաժողովը խմբին կհանձնի տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշման նախագծի վկայականը: Սրանից բացի, նախաձեռնող խմբին կտրվի հանրաքվեի անցկացման նախաձեռնությունը պաշտպանելու համար պահանջվող ստորագրահավաքի պաշտոնաթերթիկները՝ ընտրելու իրավունք ունեցող վանաձորցիների 5 տոկոսի չափով:
  Ստորագրահավաքն ըստ կարգի անցկացնելուց հետո վանաձորի ավագանին կորոշի հարաքվեի օրը: հանրաքվեի օրը վանաձորցիները «այո» կամ «ոչ» կասեն հետևյալ հարցին. «Կողմ եք, որ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ Վանաձորի համայնքի ավագանին Լոռու մարզպետին առաջարկություն ներկայացնի»: Այնուհետև կանցկացվի տեղական հանրաքվե, որի արդյունքների վավերականությունը կորոշի ընտրատարածքային հանձնաժողովը: Եթե հարցին «այո» պատասխանի քվեարկության մասնակիցների կեսի ավելին և որևէ անճշտություն չարձանագրվի, ընտրատարածքային հանձնաժողովը արդյուքնների մասին կտեղեկացնի Վանաձորի ավագանուն, իսկ Լոռու մարզպետին կծանուցի դիմել ՀՀ վարչապետին՝ քաղաքապետին պաշտոնանկ անելու վերաբերյալ որոշում կայացնելու մասին:
  Մինչ թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովը կորոշի գրանցել նախաձեռնող խմբին, թե ոչ, նախաձեռնող խմբի կողմից լիազորված ներկայացուցիչ Արթուր Սաքունցի ու մի քանի անդամների հրավիրված այսօրվա ասուլիսը այդպես էլ տեղի չունեցավ: Որևէ լրագրող չէր եկել ասուլիսի այն դեպքում, երբ տեղյակ էին պահվել Վանաձրում գործող ու հանրապետական լրատվամիջոցների գրեթե բոլոր ներկայացուցիչները: «Լոռու մարզ» թերթի խմբագիր Մանվել Միկոյանն իրենց բացակայությունը բացատրեց լրագրողների պակասով ու այսօրվա իրադարձությունների մեծ հոսքով:


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը