Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Տեղական հանրաքվեի նախաձեռնություն Վանաձորում


2007թ-ի մարտի 14-ին Վանաձորի թիվ 30 Ընտրատարածքային հանձնաժողովին հանձնվեց դիմում՝ տեղական հանրաքվե անցկացնելու նպատակով նախաձեռնող խումբը գրանցելու խնդրանքի մասին:
2007թ-ի փետրվարին Վանաձոր համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու նպատակով Վանաձորի քաղաքացիներից ձևավորվել է նախաձեռնող խումբ:
2007թ-ի փետրվարի 10-ին նախաձեռնող խումբն իր անդրանիկ ժողովում ընդունեց «Վանաձոր համայնքի ղեկավար՝ Սամվել Դարբինյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ Լոռու մարզպետին առաջարկություն ներկայացնելու մասին» տեղական հանրաքվե նախաձեռնելու որոշում:
Նախաձեռնող խմբի դիմումն ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովը պետք է ստուգի դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի օրինականությունը և ընդունի որոշում նախաձեռնող խումբը գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին:
Նախաձեռնող խմբին գրանցելու մասին որոշում ընդունելուց հետո ընտրատարածքային հանձնաժողովը պետք է խմբի լիազոր ներկայացուցչին հանձնի տեղական հանրաքվեի դնելու համար առաջարկվող որոշման նախագծի գրանցման վկայականը և հանրաքվեի անցկացման նախաձեռնությունը պաշտպանելու համար ստորագրահավաքի պաշտոնաթերթիկները:
Պաշտոնաթերթիկն ստանալուց 30 օրվա ընթացքում նախաձեռնող խումբը պետք է հավաքի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թվի 5 տոկոսի չափով ստորագրություններ:
Ստորագրությունների հավաքագրումից հետո՝ 7 օրվա ընթացքում ընտրատարածքային հանձնաժողովը պետք է ստուգի դրանց հավաստիությունը, այնուհետև համայնքի ավագանին պետք է նշանակի տեղական հանրաքվեի օրը:

Նախաձեռնող խմբի գրանցումը մերժելու դեպքում այն կարող է բողոքարկվել դատական կարգով:
Տեղական հանրաքվեի մասին ավելի մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ Արթուր Սաքունցին:
էլ փոստ: asakunts@hcav.am
հեռ: 0322 42268


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը