Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Աշխատատեղերի հարցը լուծվո՞ւմ է


Հինգշաբթի օրը Լոռու մարզում զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են արդյոք լուրերը, որ բանակում կրճատումներ են լինելու, ասել է. «Նման բան չկա: Իրականում` մեր բանակն, իրոք, շատ մեծ է Հայաստանի նման պետության համար` բնակչության թվի եւ իր չափերի հարաբերակցությամբ:

Բայց մենք պարտադրված ենք մեծ բանակ ունենալու, եւ բանակի «կրճատման» մասին խոսք կարող է լինել միայն այն ժամանակ, երբ ռազմական անմիջական վտանգ չենք ունենա: Միգուցե կրճատվի զորակոչիկների թիվը` կապված զորակոչի տարիք ունեցողների թվի հետ: Բայց դա բանակի թիվը չի նվազեցնի, որովհետեւ փոխարենը պայմանագրային զինծառայողներ ենք վերցնելու: Բանակը նաեւ աշխատատեղ է: Այսօր մեր բանակում ծառայում են 3,5 հազար կանայք, եւ զուտ պայմանագրային կարգով` 10.000-ից ավելի շարքային է ծառայումե: ՀՀԿ խորհրդի նախագահից նաեւ հետաքրքրվել են, թե զորացրվելուց հետո ինչպե՞ս է լուծվելու նրանց զբաղվածության հարցը: «Արդեն վերագործարկման ընթացքում է քիմգործարանը: Կարծում եմ` ամենամեծ լուծելիք խնդիրն է դա: Երբ 2006-ի հոկտեմբերին Վանաձորում էի, ասացի, որ հաջորդ այցելության ժամանակ կհայտնեմ այն ժամկետները, որոնց ընթացքում գործարկվելու է քիմգործարանը: Այդ հանդիպումից հետո, բնականաբար, հարցի մասին զեկուցել եմ ՀՀ նախագահին, ով առանց այդ էլ զբաղվում էր այդ խնդրով, եւ դա լրացուցիչ խթան է հանդիսացել նոր ձեւեր փնտրելու: Ձեւը գտել ենք հետեւյալում. քիմգործարանը վերցվել է կառավարման` հանձնվելով Էներգետիկայի նախարարությանը: Այդպիսի փորձ ունենք` կապված «Նաիրիտիե հետ...ե: Ի դեպ, Ս. Սարգսյանն ասել է, թե քիմհամալիրի աշխատողների աշխատավարձերի պարտքերի մի մասը վճարվել է, մի մասն էլ վճարվում է այս օրերին եւ մինչեւ մայիս 100 տոկոսով մարվելու են աշխատավարձերի պարտքերը:
  Անդրադարձ է եղել նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Ս. Սարգսյանը նշել է, որ կուսակցությունների քարոզարշավների համար բանակը փակ է, քանի որ այն ապակուսակցական է, եւ այն ընտրություններին մասնակցում է միայն համամասնական ընտրակարգով: Իսկ ինչ վերաբերում է կուսակցությունների նախընտրական ծրագրերի հետ ծանոթանալուն, որից ելնելով էլ զինվորը պետք է կողմնորոշվի, թե ում պետք է տա իր քվեն, ապա Ս. Սարգսյանը նշել է, որ նախընտրական ծրագրերին զինվորներն ազատորեն կարող են ծանոթանալ հեռուստատեսությամբ: Քանի որ, ըստ նրա, անմիջական հանդիպումների կազմակերպումը ոչ միայն անհնար է, այլեւ՝ ոչ ճիշտ, քանի որ զորամասի զինվորների մի փոքր հատվածի համար հանդիպումը կազմակերպելն աննպատակահարմար է, այն դեպքում, երբ մյուսները գտնվում են դիրքերում:
  Բանակում մահացության եւ կոռուպցիոն երեւույթների վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հարցին ի պատասխան էլ, Ս. Սարգսյանն ասել է, թե մահվան դեպքերը բանակում գնալով քչանում են, նախորդ տարի արձանագրված 33 դեպքի քննությունները վարում են համապատասխան կառույցները: Չժխտելով, որ որոշ դեպքերում հնարավոր են ոչ բարեխիղճ հրամանատարների կողմից պաշտոնական դիրքի չարաշահման դեպքեր, Ս. Սարգսյանը նկատել է, թե բանակում կոռուպցիա, որպես այդպիսին, գոյություն չունի: Իսկ զորակոչային գործընթացին քաղաքացիական վերահսկողության ապահովումն, ըստ նրա, բավարար հիմքերի վրա է դրված. բժշկական հանձնաժողովներում ոչ զինվորական բժիշկներ են, տեղական ինքնակառավարման մարմինները վերահսկում են, մարզպետարանները եւս պատասխանատու են այդ գործընթացի համար. մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահը երբեք զինվորական չէ, մարզպետն է: «Առաջին շահագրգռված մարդը ես եմ, որպեսզի բանակ չզորակոչվի հիվանդ երիտասարդ. հիվանդ զինվորը պրոբլեմ է ոչ միայն ռազմական գործողությունների ժամանակ: Առավել նպատակահարմար է հիվանդ զինվորի փոխարեն պայմանագրային զինծառայող ընդունենք բանակ»:
  168.am


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը