Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

«Միգրացիայի ռեսուրս կենտրոնի» ներկայացուցիչների հետ հանդիպում


Սույն թվականի մարտի 3-ին ՀԿ կենտրոն /Հյուսիս կազմակերպության/ դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Միգրացիայի միջազգային կազմկերպության «Միգրացիայի ռեսուրս կենտրոնի» ներկայացուցիչների և Վանաձորի Զբաղվածության տարածքային կենտրոնի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում «Միգրացիայի ռեսուրս կենտրոնի» ներկայացուցիչները վանաձորյան հանրությանը տեղեկացրին «Իրազեկված միգրացիա» ծրագրի մասին: Այն իրականացվում է «Միգրացիայի ռեսուրս կենտրոնի» կողմից: Կենտրոնը ստեղծել է Միգրացիայի միջազգային կազմկերպության կողմից /IOM/ Եվրոմիության աջակցությամբ: «Միգրացիայի ռեսուրս կենտրոնը» համագործակցում է ՀՀ արտաքին գործերի նախարարության, տարածքային կառավարման նախարարության, կրթության ու գիտության նախարարության, ասռողջապահության նախարարության, ազգային վիճակագրական ծառայության և ոստիկանության հետ: Ծրագրի նպատակն է ՀՀ քաղաքացիներին տրամադրել անվճար խորհրդատվություն միգրացիոն օրենսդրության մասին եվրոպական երկրներում և պարզել, թե որ դեմոգրաֆիկ խմբին պատկանող մարդիկ են մեկնում և արդյո՞ք նրանք իրազեկված են իրենց իրավունքների վերաբերյալ:
  Կենտրոնի ներկայացուցիչները նշեցին, որ թեև ծրագրով նախատեսված է խորհրդատվություն իրականացնել եվրոպական երկրներում միգրացիոն օրենսդրության մասին, սակայն, ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանից ավելի շատ մեկնում են դեպի ԱՊՀ երկրներ և մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնություն, իրենք տրամադրում են նաև նշյալ երկրների միգրացիոն օրենսդրության վերաբերյալ տեղեկատվություն:
  «Միգրացիայի ռեսուրս կենտրոնի» ներկայացուցիչները խոսեցին վերջերս ՌԴ միգրացիոն օրենսդրությունում տեղի ունեցած փոփոխությունների մասին, մասնավորապես տեղեկացրին, որ 2007թ-ի հունվարի 1-ից սկսած ՌԴ տարածք ոտք դրած ՀՀ քաղաքացիները ոչ թե հաշվառման են ենթարկվում, ինչպես նախնինում էր, այլ նրանց մասին միգրացիոն մարմիններին իրազեկում են այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, ովքեր հրավիրել են տվյալ միգրանտին: Վերջիններս լրացնում են միգրացիոն թերթիկ՝ բաղկացած երկու մասից: Թերթիկը ուղարկվում է միգրացիոն մարմիններին փոստի միջոցով, և փոստի կտրոնը և թերթիկի մի մասը մնում է միգրանտի ձեռքին, որը հայրենիք վերադառնալու դեպքում օդանավակայանում այն ներկայացնում է համապատասխան մարմիններին: Կենտրոնի ներկայացուցիչներն ընդգծեցին այն փաստը, որ տվյալ փոփոխության շնորհիվ միգրանտը մտնում է պետության հովանու տակ, ինչի արդյունքում մի կողմից ՌԴ համար նվազում են կոռուպցիոն ռիսկերը, մյուս կողմից էլ միգրանտի պաշտպանության համար ստեղծվում են իրավական հիմքեր, ինչպես նաև նվազում է թրաֆիկինգի, շահագործման և այլ բռնությունների ենթարկման ռիսկը:

«Միգրացիայի ռեսուրս կենտրոնի» ներկայացուցիչները խոստացան հաջորդ հանդիպումը կազմակերպել մարտի 23-ին և այդ ժամանակ արդեն իրենց դիմած քաղաքացիները կոնկրետ հարցերի վերաբերյալ կստանան խորհրդատվություն: Նրանք նաև տեղեկացրին, որ ՀՀ-ում գործող աշխատանքի տեղավորման գործակալությունների համար նախատեսվում է կազմակերպել դասընթացներ, որոնց ընթացքում կներկայացվի աշխատանքային միգրացիայի ու դրա հետ կապված օրենսդրության վերաբերյալ տեղեկատվություն:
  Հանդիպման վերջում մասնակիցներին հանձնվեցին տեղեկատվական թերթիկներ ու պաստառներ, որոնցում նշված էին «Միգրացիայի ռեսուրս կենտրոնի» կոնտակտներն ու արտերկրում աշխատանք փնտրողների համար օգտակար խորհուրդներ:
  Նյութը պատրաստեց Խաղաղասիրական բաժնի կամավոր՝ Մ. Ղահրամանյանը


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը