Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Կոտրել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ինտերնետային էջը
Խաղաղասիրություն Մամլո հաղորդագրություն
/2007-Փետրվար-26/
Ադրբեջանցիները կոտրել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ինտերնետային էջը և փոխարենը գրել են՝ ադրբեջանական խակերների կողմից ու տեղադրել են իրենցը. 333 ադրբեջանցու անուն-ազգանուն, ովքեր զոհ են դարձել Խոջալուլի դեպքերին ու ավելացրել ռուսերենով. 26 փետրվարի, Խոջալուն մեր ցավն է ու հիշողությունը: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ինտերնետային էջի առաջին էջում նրանք տեղադրել են նաև ադրբեջանական անկախ հասարակական-քաղաքական «Նաշ Վեկ» թերթի ինտերնետային էջի հասցեն: Ադրբեջանական այդ թերթն այսօր անդրադարձել է Խոջալուի դեպքերին, նկատել, որ Թուրքիայի խորհրդարանում է Խոջալուի դեպքերի մասին օրինագիծը, որ աշխարհը պետք է իմանա Խոջալուի մասին, որ Խոջալուն 1918 թվականի դեպքերի կրկնությունն է, երբ «հայկական ուժերը 366-րդ մոտոհրաձգային գնդի աջակցությամբ մտան Ադրբեջան ու կոտորեցին խաղաղ բնակիչներին»: «Խոջալուի ողբերգությունը հայ ազգայնամոլների ցեղասպանության քաղաքականության շարունակությունն է»,- գրված է ադրբեջանական «Նաշ Վեկ» թերթում: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ինտերնետային էջի առաջին էջը և այն հատվածները, որոնք վերաբերում են խաղաղասիրական գործընթացներին, ուղղված են հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչի նկատմամբ նման վերաբերմունքը կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը որակում է ոտնձգություն խաղաղասիրության ու իրավապաշտպանության նկատմամբ: «Իհարկե, ղարաբաղյան պատերազմի ընթացքում Խոջալուում խաղաղ բնակչության մասսայական բնաջնջումը ոչ մի արդարացում չի կարող ունենալ և այն դատապարտելի է որպես ոճրագործություն: Միևնույն ժամանակ, հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում թե° պատերազմական գործողությունների ժամանակ, և թե° դրանից առաջ խաղաղ բնակչության նկատմամբ ոճրագործությունները Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Շահումյանի շրջանում նույնպես պետք է հաշվի առնվեն որպես կոնֆլիկտի ծանր հետևանք: Զոհերի տարանջատումը ըստ էթնիկական կամ կրոնական պատկանելիության կամ բնակության վայրի, ինքնին հանցագործ վերաբերմունք է, որը չի տեղավորվում խաղաղասիրության և իրավապաշտպանության շրջանակներում»: Նա կարծում է, որ նման վարվելակերպը, երբ կոնֆլիկտը տեղափոխում են կիբեր տարածություն, վկայում է, որ դեռևս հաղթահարված չեն մեր հասարակություններում կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հակառակորդների նկրտումները: «Այլանդակություն»,-ասում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը,-հակամարտությունը տեղափոխել են կիբեր հարթություն»: Նաիրա Բուլղադարյան
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների