Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Իսկ ինչի՞ հաշվին են գոյատեւում
Խաղաղասիրություն Զինված ուժեր Մամլո հաղորդագրություն
/2007-Փետրվար-15/
Ի պատասխան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի՝ բանակում կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ հարցի, ՀՀ Պաշտպանության նախարար, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 8-ին Վանաձորում ասել է, թե առավել կոռումպացված են քաղաքական կուսակցությունները, եւ նկատել. «Կարո՞ղ եք ասել, որ կուսակցությունն է Հայաստանում այժմ գոյատեւում միմիայն անդամավճարների հաշվին...»:Աշխատատեղերի հարցը լուծվո՞ւմ է Հինգշաբթի օրը Լոռու մարզում զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են արդյոք լուրերը, որ բանակում կրճատումներ են լինելու, ասել է. «Նման բան չկա: Իրականում` մեր բանակն, իրոք, շատ մեծ է Հայաստանի նման պետության համար` բնակչության թվի եւ իր չափերի հարաբերակցությամբ: Բայց մենք պարտադրված ենք մեծ բանակ ունենալու, եւ բանակի «կրճատման» մասին խոսք կարող է լինել միայն այն ժամանակ, երբ ռազմական անմիջական վտանգ չենք ունենա: Միգուցե կրճատվի զորակոչիկների թիվը` կապված զորակոչի տարիք ունեցողների թվի հետ: Բայց դա բանակի թիվը չի նվազեցնի, որովհետեւ փոխարենը պայմանագրային զինծառայողներ ենք վերցնելու: Բանակը նաեւ աշխատատեղ է: Այսօր մեր բանակում ծառայում են 3,5 հազար կանայք, եւ զուտ պայմանագրային կարգով` 10.000-ից ավելի շարքային է ծառայում»: ՀՀԿ խորհրդի նախագահից նաեւ հետաքրքրվել են, թե զորացրվելուց հետո ինչպե՞ս է լուծվելու նրանց զբաղվածության հարցը: «Արդեն վերագործարկման ընթացքում է քիմգործարանը: Կարծում եմ` ամենամեծ լուծելիք խնդիրն է դա: Երբ 2006-ի հոկտեմբերին Վանաձորում էի, ասացի, որ հաջորդ այցելության ժամանակ կհայտնեմ այն ժամկետները, որոնց ընթացքում գործարկվելու է քիմգործարանը: Այդ հանդիպումից հետո, բնականաբար, հարցի մասին զեկուցել եմ ՀՀ նախագահին, ով առանց այդ էլ զբաղվում էր այդ խնդրով, եւ դա լրացուցիչ խթան է հանդիսացել նոր ձեւեր փնտրելու: Ձեւը գտել ենք հետեւյալում. քիմգործարանը վերցվել է կառավարման` հանձնվելով Էներգետիկայի նախարարությանը: Այդպիսի փորձ ունենք` կապված «Նաիրիտի» հետ...»: Ի դեպ, Ս. Սարգսյանն ասել է, թե քիմհամալիրի աշխատողների աշխատավարձերի պարտքերի մի մասը վճարվել է, մի մասն էլ վճարվում է այս օրերին եւ մինչեւ մայիս 100 տոկոսով մարվելու են աշխատավարձերի պարտքերը:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների