Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Տնակային ավանի զբաղեցրած հողատարածքները օտարված են
Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցություն Շահերի պաշտպանություն
/2007-Հունվար-16/
2002-2004թթ Վանաձորի քաղաքապետարանի կողմից աճուրդի է դրվել և օտարվել 41 կտոր հողատարածք, որոնք արդեն նոր սեփականատերեր ունեն, թեև այդ հողատարածքների վրա դեռևս տեղադրված են տնակներ:
ՀՔԱ Վանաձորի թիվ 1, 2 ,3, 4 տնակային ավանի հողատարածքների օտարման օրինականության խնդրի համակողմանի ուսումնասիրության արդյունքները հակասական են: Հողատարածքների օտարման գործընթացը իրականացվել է ՀՀ «Հողային օրենսգրքի», «Տեղական Ինքնակառավարման մասին» օրենքի խախտումներով: Մասնավորապես՝ Վանաձորի քաղաքապետարանի կողմից տրամադրված տեղեկատվությամբ՝ հողատարածքների օտարումն իրականացվել է առանց համայնքի ավագանու որոշման: Բացի այդ, հողատարածքներն օտարվել են, երբ հողը դեռևս զբաղեցված է տնակներով, այսինքն՝ ծանրաբեռնված: ՀՀ «Հողային օրենսքգրքով» այս փաստը հողատարածքի օտարման խոչընդոտ է: Նման խախտումներով իրականացված գործընթացը էական հետևանքներ ունի տնակային ավանի բնակիչների համար: Ստացվում է, որ քաղաքացին ոչ թե բնակվում է քաղաքապետարանի թույլատվության և իմացության պայմաններում տեղադրված տնակում, այլ ապօրինի կարգով բնակվում է ուրիշի սեփականությունը հանդիսացող տարածքում: Միաժամանակ տարածքի սեփականատիրոջ փոխարեն հանդես է գալիս Վանաաձորի քաղաքապետարանը, և տնակն ազատելու պահանջով դատական հայցեր է ներկայացնում Լոռու մարզի առաջին ատյանի դատարան: Քաղաքապետարանը հայց ներկայացնելիս իր պահանջը հիմնավորում է նաև նրանով, որ քաղաքապետարանն իրավունք ունի հայց ներկայացնել հողը ոչ նպատակային օգտագործողի դեմ նպատակային օգտագործման պահանջով: Այս տեսակետից քաղաքապետի պահանջը ևս անհիմն է, քանի որ հողի նպատակային օգտագործման պահանջ կարող է ներկայացնել համայնքի ղեկավարը հողի սեփականատիրոջ նկատամամբ կամ օրինական օգտագործողի/վարձակալություն, մշտական օգտագործում և այլն/: Տնակի բնակիչները դատարանի կողմից ի օգուտ Վանաձորի քաղաքապետարանի կայացված վճռի արդյուքնում փաստացի մնում են անօթևան: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հողատարածքների օտարման խնդրի օրինականությունը պարզելու համար Լոռու մարզի դատաղազություն 2006թ. հուլիսին գրություն էր ուղարկվել: Դատախազության կողմից պատասխան գրությունը ստացվել է 2006թ. դեկտեմբերին: Գրության մեջ նշվում է.«Ուսունասիրությամբ պարզվել է, որ 2002-2005թթ. Վանաձորի քաղաքապետարանի կողմից օտարվել է Վանաձոր քաղաքի քիմ. կոմբինատի տարածքի թիվ 1, 2, 3, 4, 5 տնակային ավանների հողատարածքները: Հողամասերի վաճառքը կատարվել է աճուրդային կարգով՝ ըստ իրենց նպատակային նշանակության: Նշված աճուրդներն իրականացվել են ՀՀ Հողային օրենսգրքի 68 հոդվածի 2-րդ և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, զանգվածային լրատվության միջոցներով իրականացված հրապարակումների պայմաններում, նման դեպքերում տնակների բնակիչներն իրավունք ունեին մյուս մասնակիցների հետ հավասար պայմաններով մասնակցել տնակային ավանների հողամասերի աճուրդներին: Նշված տարածքները ազատելու վերաբերյալ Վանաձորի քաղաքապետարանի կողմից ներկայացված հայցադիմումները Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի կողմից բավարարվել են: Ուստի տնակային ավանի բնակիչներին իրավունք է վերապահվել վճիռը բողոքարկել վերաքննիչ և վճռաբեկ դատարան հարցը դատակա կարգով լուծելու համար»: Տնակային ավանի բնակիչ Հովհաննես Սանթրոսյանը բողոքարկեց Լոռու մարզի առաջին ատյանի կողմից «Հողամասի ապօրինի օգտագործումը դադարեցնելու և ոչ հիմնական շինությունը տեղափոխելու պահանջի մասին »կայացված վճիռը: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը մերժեց Վանաձորի քաղաքապետարանի պահանջը՝ հողամասի ապօրինի օգտագործումը դադարեցնելու և ոչ հիմնական շինոթյունը տեղափոխելու մասին: Ստացվում է, որ մի կողմից Լոռու մարզի դատախազությունն ուսումնասիրության արդյունքում Վանաձորի քաղաքապետարանի կողմից հողատարածքների օտարման որևէ անօրինականություն չի հայտանաբերել: Մյուս կողմից դատախազությունը խորհուրդ է տալիս բողոքարկել Լոռու մարզի առաջին ատյանի վճիռները: Վերաքննիչ դատարանն իր հերթին մերժում է Վանաձորի քաղաքապետարանի պահանջները: Տնակի բնակիչները մնում են առանձ մշտական բնակության վայրի, հողատարածքների օտարման խնդիրը՝ դատախազության ուսումանսիրությամ՝ օրինական:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների