Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Համընդհանուր շիտակություն


2007-ի հունվարի սկզբին Գլոբալ Ինթեգրիթի /համընդհանուր շիտակություն/ կազմակերպությունը հրապարակեց 43 երկրներում կոռուպցիայի տարածվածության մասին զեկույց: Այն պատրաստվելէ մի քանի ամսվա ընթացքում 200 լրագրողների և հետազոտողների կողմից հավաքված տվյալների և հաղորդումների հիման վրա:

Մեթոդոլոգիան, որը կիրառվել է գնահատելու համար կոռուպցիայի տարածվածությունեը երկրներում, առանձնանում է կոռուպցիայի դեմ պայքարող այլ միջազգային կազմակերպությունների կողմից կիրառվող մոտեցումներից: Նախ, այն ընդգրկում է տվյալ երկրից ընտրված լրագրողի կողմից պատրաստված հոդվածը, որում նկարագրվում է կոռուպցիայի դրսևորման ձևերը և դեպքերը կոնկրետ անձերի օրինակներով: Զեկույցը ներառում է նաև տվյալ երկրից ընտրված հետազոտողի կողմից պատրաստված տվյալները, որոնք ընդգրկում են տարբեր բնագավառներում օրենսդրության և դրա կիրառման գնահատականները: Դրանց հիման վրա ստացվում են միավորներ, որոնցով գնահատվում է կոռուպցիայի տարածման աստիճանը քաղաքական, տնտեսական, իրավական ոլորտներում: Ըստ Գլոբալ Ինթեգրիթի տնօրեն Նաթանիել Հելլերի, փողի և քաղաքականության միահյուսումը հանդիսանում է տվյալ երկրում կոռուպցիայի առաջացման հիմնական պատճառ, անկախ նրանից այն աղքատ է, թե՝ հարուստ: Եվ այնուամենայնիվ, նշում է Նաթանիել Հելլերը, որոշ ազգեր ցույց են տալիս, որ նույնիսկ սահմանափակ ռեսուրսներով քաղաքական կամքը և ամուր առաջնորդումը կարող է արդյունավետ ազդեցություն ունենալ կառավարման նկատմամբ մարտահրավերները հաղթահարելու համար: Ըստ զեկույցի հեղինակների, Վիետնամը հանդիսանում է երկրորդ առավել թույլ հակակոռուպցիոն կառուցվածք ունեցող երկիրը: Այդտեղ կառավարման մակարդակը և կոռուպցիոն ռիսկերը խորապես արմատավորված են ունեն համակարգային բնույթ, ինչը արգելակում է բոլոր հնարավոր ներդրումները: Ռուսաստանը իր տարբերության նախկին Խորհրդային երկրների, փոքր առաջընթաց է գրանցել հակակոռուպցիոն արդյունավետ մեխանիզմների հաստատման ուղղությամբ: Միևնույն ժամանակ, զեկույցի հեղինակները նշում են, որ երկրում հակակոռուպցիոն արդյունավետ մեխանիզմների ձևավորման հիմնական խոչընդոտը կառուցվածքային բնույթի է: Մասնավորապես, օրենսդրությունը թույլ է կարգավորում բարձրաստիճան պետական ծառայողների շահերի բախումը: 43 երկրների թվում ընդգրկված են նաև Հարավային Կովկասի երկրները: Եվ եթե համեմատենք ըստ բնագավառների կոռուպցիայի տարածման աստիճանը և ռիսկերը, ապա զեկույցը ներկայացնում է հետևյալ պատկերը. քաղաքական ֆինանսավորման բնագավառում կարևորվում է քաղաքական կուսակցությունների և գործընթացների և ֆինանսավորման թափանցիկությունը: Այս տեսակետից առավել անթափանց է գնահատվել Հայաստանը՝ 100-ից 35 միավոր, Ադրբեջանը՝ 47 միավոր, Վրաստանը՝ 57:
Կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված իրավական մեխանիզմների և դրանց կիրառման այդունավետության տեսակետից առավել շահեկան վիճակում է Վրաստանը՝ 84 միավոր: Ադրբեջանը և Հայաստանը համապատասխանաբար ստացել են 24 և 25 միավոր: Կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ հաղորդում տվող անձի պաշտպանության մակարդակը 43 երկրների մեջ առավել ցածր է գնահատվել Հայաստանում, Բուլղարիայում և Սերբիայում՝ 0: Ադրբեջանն այդ տեսակետից «փոքր ինչ» բարվոք է՝ 9 միավոր: Վրաստանում իրավիճակը այս տեսակետից գնահատվել է առավել բարձր՝ 44 միավոր:
Զեկույցում նշվում է, որ Եգիպտոսում եթե պետական ծառայողը հայտնի կոռուպցիայի մասին և չկարողանա հիմնավոր ապացուցել այն, ապա կարող է կամ տուգանվել կամ ուղարկվել բանտ:
Գլոբալ Ինթեգրիթի զեկույցը կներկայացվի միջազգային կազմակերպություններին՝ մասնավորապես Համաշխարհային Բանկի զարգացման ընկերակցությանը, որը հաշվի կառնի երկրների ֆինանսավորման ժամանակ երկրների հավաքած միավորները:


Արթուր Սաքունց



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը