Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
ՉԵՉՆԻԱՅՈՒՄ ԱՆՀԵՏԱՑԱԾ Է 4000-ԻՑ ԱՎԵԼԻ ՄԱՐԴ
Խաղաղասիրություն Հակամարտություններից տուժածների իրավունքներ
/2006-Դեկտեմբեր-28/
Չեչնիայում, ըստ դատախազության, հարուցված է 2700 քրեական գործ բռնի անհետացումների փաստերի վերաբերյալ: Դա վերաբերում է չեչենական առաջին պատերազմին: Երկրորդ պատերազմի ընթացքում անհայտ կորել է 1500 մարդ:
«Մեմորիալ» կազմակերպության ներկայացուցիչներ Նատալյա Էստեմիրովան և Շամիլ Տանգիևը այս մասին ներկայացնելով՝ միաժամանակ նշվել են, թե այս թվերը վերջնական չեն, քանի որ անհայտ կորածների հարազատները խուսափում են հայտնել անհետացումների փաստերի մասին ոչ միայն Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեին, այլև իրավապահ մարմիններին և հասարակական կազմակերպություններին: Անհայտ կորածների հարազատների հետ ունեցած առանձին զրույցում պարզվել է, որ նրանք խուսափում են հայտնել փաստի մասին, հատկապես, եթե նրանց հարազատը մասնակցել է ֆեդերալ զորքերի դեմ ռազմական գործողություններին՝ այս կերպ խուսափելով ուժային կառույցների կողմից հետապնդումից:
«Մեմորիալի» ներկայացուցիչների հավաստմամբ, քաղաքացիները բռնի կերպով անհետանում են: Դեռևս 2002թ-ին ստեղծել է միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են իշխանության կառույցների, այդ թվում՝ իրավապահ և ուժային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ցավոք, հանձնաժողովը միայն գրանցում Է բռնի անհետացումների փաստերը, սակայն որևէ իրական արդյունքներ հայտնաբերման, անհետացումների, ինչպես նաև պատասխանատվության ենթարկման ուղղությամբ չի արձանագրել: Ըստ «Մեմորիալի» ներկայացուցիչների, Գրոզնիում պաշտոնապես գործում է մեկ քրեակատարողական հիմնարկ Չերնակոզովայում և ժամանակավոր պահման մեկուսարաններ բոլոր շրջկենտրոններում, սակայն միաժամանակ գործում են նաև գաղտնի բանտեր, որտեղ Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեի ներկայացուցիչները մուտք չունեն: Բացի «Մեմորիալից», Անհայտ կորածների և բռնի անհետացածների խնդիրներով զբաղվում են նաև 3 այլ կազմակերպություններ, որոնցից ըստ հանդիպման մասնակիցներից մեկի, առավել աչքի է ընկնում «Չեչնիայի մայրեր» կազմակերպությունը:
Նազրանում /Ինգուշեթիա/ «Մեմորիալի» գրասենյակի ներկայացուցչի՝ Ահմեդ Բալախոևի հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ բռնի անհետացումների դեպքերը տարածվում են նաև Հյուսիսային Կովկասի շրջաններում և ձեռք է բերում տարածաշրջանային բնույթ: CHO ինֆորմացիոն կենտրոնի ղեկավար Տաիսա Իսաևի հավաստմամբ, մարդու իրավունքների խախտման և բռնի անհետացումների դեպքերի հրապարակումները նույնիսկ ինտերնետային կայքերում կարող են առաջ բերել իրավապահ մարմինների կողմից հրապարակողների նկատմամբ ճնշումների: «Չեչենսկոյե Օբշեստվո» թերթի խմբագրի ներկայացմամբ, թերթի ինտերնետային էջի ձևավորումը /ֆինանսավորվել է ՌԴ-ում Բրիտանական դեսպանության կողմից/ հետաքրքրել էր անվտանգության ծառայության ներկայացուցիչներին: Չեչնիայում և Գրոզնիում գործում է իրավաբանական խորհրդատվական 3 կենտրոն, որոնք ապահովում են քաղաքացիների իրավունքների և պարտավորությունների պահպանումը, աջակցում նրանց կյանքի դժվարին իրավիճակներից դուրս գալու ուղղությամբ: Խորհրդատվական կենտրոններց մեկի ներկայացուցիչները հայտնեցին, որ իրենք դատական գործընթացներին չեն մասնակցում, քաղաքացիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ որևէ գրություն իշխանության ներկայացուցիչների չեն ուղարկում: Օրական Խորհրդատվական կենտրոն այցելում է 18-20 քաղաքացի: Դեկտեմբերի 18-ից 20-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Աթուր Սաքունցը «Սինտեմ-Հոգու Հանգստություն» տարածաշրջանային հասարակական կազմակերպության հրավերով գտնվում Չեչնիայի գրոզնի քաղաքում: Նրա այցելության ընթացքում տեղի ունեցան հանդիպումներ Գրոզնիում գործող հասարակական կազմակերպությունների և լրատվական միջոցների ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով ուսումնասիրել մարդու իրավունքների, մասնավորապես անհայտ կորածների և բռնի անհետացածների իրավիճակը Չեչնիայում: Հանդիպումներ տեղի ունեցան «Մեմորիալ» կազմակերպության Գրոզնիի մասնաճյուղի, «Պոզիտիվ» կազմակերպության «Չեչենսկոյե Օբշեստվո» (չեչենական հասարակություն) թերթի խմբագրության, չեչենական մշակույթի տարածման և ուսումնասիրությունների «ԼԱՄ» կենտրոնի, CHO տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում ներկայացվեց նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փորձը անհայտ կորածների և նրանց հարազատների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիաների սկզբունքների արտահայտումը ազգային օրենսդրության մեջ՝ որպես անհայտ կորածների հարազատների՝ իրենց անհայտ կորած անձի գտնվելու և ճակատագրի մասին իրավունքի ապահովման կարևոր երաշխիք: Նշվեց, որ անհայտ կորածների և բռնի անհետացածների խնդիրը արդիական է ոչ միայն Հարավային Կովկասում, այլև Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում, և այդ նպատակով համատեղ ջանքերի ներդրումը և գործողությունների իրականացումը դարձել է անհրաժեշտություն: Արթուր Սաքունց
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների