Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հանդիպումները երիտասարդների հետ
Խաղաղասիրություն Հակամարտության խաղաղ կարգավորման աջակցություն Մամլո հաղորդագրություն
/2006-Դեկտեմբեր-26/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է հանդիպումներ կազմակերպել Լոռու և Տաուշի մարզերի երիտասարդների հետ «Վստահության կառուցում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում: Դեկտեմբերի 16-ին հանդիպում կազմակերպվեց Իջևան քաղաքի, իսկ դեկտեմբերի 26-ին Վանաձորի երիտասարդների հետ: Հանդիպումներին մասնակցում էին թե° ՀՔԱ Վանաձորի ծրագրերին արդեն մասնակցած, թե° նոր ներգրավված երիտասարդներ: Հանդիպումների նպատակն էր երիտասարդներին ներկայացնել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական գործունեությունը և ընդգրկել նրանց այդ գործունեության մեջ: Մասնակիցներին ներկայացվեցին ՀՔԱ Հարավային Կովկասի կողմից 2006 թ-ին իրականացված խաղաղասիրական ծրագրերը: Նրանք հնարավորություն ունեցան դիտել Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի երիտասարդ լրագրողների կողմից համատեղ պատրաստված «Մեկ Կովկաս, տարբեր մշակույթներ» տեսաֆիլմը, Լոռու մարզի «Գուգարք» ճամբարում Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցած ամառային ճամբարի մասին պատմող տեսաֆիլմը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահը երիտասարդների ուշադրությունը հրավիրեց կազմակերպության կողմից ՀՀ Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղի ադրբեջանական գերեզմանների վերականգնման աշխատանքների վրա, նշելով, որ «Սա շատ կարևոր քայլ էր, քանի որ չի կարելի բարբարոսությանը պատասխանել բարբարոսությամբ: Վերջիվերջո հանգուցյալները պետք է ունենան պատշաճ գերեզմանոց՝ անկախ ազգային պատկանելության»: Նրանց համար ցուցադրվեց այդ աշխատանքների մասին պատմող ֆիլմը: Մասնակիցներիը նաև հետաքրքրված էին կազմակերպության կողմից անհայտ կորածների խնդիրների լուծման ուղղությամբ տարվող գործողություններով և նշեցին դրանց կարևորության մասին: Ինչպես նշեց Ա. Սաքունցը, «Այս խնդիրը ազգություն չի ճանաչում, և ցավը համընդհանուր է»: Երիտասարդ մասնակիցները ծանոթացան կազմակերպության այս բնագավառում հետագա ծրագրերի հետ և նշվեց, որ կարևոր է ունենալ նրանց կողմից առաջարկություններ արդյունավետ իրականացման համար: Մասնվորապես առաջարկներ եղան, որ կազմակերպվեն հայ-ադրբեջանական երիտասարդների նկարների համատեղ ցուցահանդես: ՀՔԱ Վանաձորի տարբեր ծրագրերին մասնակցած երիտասարդները ներկայացրերցին իրենց փորձը և կիսվեցին դրանցով մյուսների հետ: Հանդիպումները կազմակերպվել են Միջեկեղեցական Խաղաղության Խորհրդի /IKV, Նիդերլանդներ/ և Համագործակցության Զարգացման Միջեկեղեցական կազմակերպության / ICCO / կոմից աջակցվող «Վստահության կառուցում» ծրագրի շրջանակներում:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների