Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Մարդու իրավունքների վիճակը Վանաձորում
Մարդու իրավունքների պաշտպանություն Հասարակական քննարկումներ
/2006-Դեկտեմբեր-13/
2006թ. դեկտեմբերի 8-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված քննարկում:Քննարկման նպատակն էր ներկայացնել մարդու իրավունքների վիճակը Վանաձորում: Քննարկմանը մասնակցում էին իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը համառոտ ներկայացրեց 1948թ դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի ընդունած «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» էությունը և նրա ընդունման ու նրա դրույթների կիրառումն ապահովելու անհրաժեշտությունը: Նա նշեց, որ հետագայում այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններ ևս մարդու իրավունքներն ամրագրող փաստաթղթեր մշակեցին: Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի կողմից մշակվեց Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան՝ կից արձանագրություններով: Կոնվենցիան վավերացնող պետությունները, փաստորեն, իրենց վրա պարտավորություն են վերցնում կատարել նրա դրույթները: Արթուր Սաքունցը ներկայացրեց, որ 2006թ ընթացքում իրենց իրավունքների պաշտպանության հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են դիմել 362 քաղաքացի: Քաղաքացիների խնդիրները հիմնականում կապված էին արդար դատաքննության, սեփականության, բնակարանային, տեղեկատվություն ստանալու, կրթության, սոցիալական, աշխատանքային իրավունքների, ինչպես նաև մենաշնորհ կամ գերիշխող դիրք (ջրամատակարար, գազամատակարար, կապի ապահովման կազմակերպություններ) ունեցող կազմակերպությունների հետ: Բոլոր քաղաքացիները ստացել են համապատասխան իրավախորհրդատվություն: Գրասենյակի իրավաբանը 54 քաղաքացիական գործով մասնակցել է քաղաքացիների շահերի պաշտպանությանը «Ցանկացած անձի իրավունքի որևէ խախտում պետք է դիտել որպես տվյալ պետության բոլոր քաղաքացիների իրավունքներ խախտում, քանի որ դա վկայում է մարդու իրավունքի պաշտպանության համակարգի անկատարության մասին», - նշեց Ա. Սաքունցը: Ներկաները համաձայնեցին, որ մարդու իրվունքների պաշտպանության համար շատ կարևոր է իրավագիտակցության բարձրացումը, քանզի, ինչպես տեղին նկատեց Ա. Սաքունցը, «Խախտումը կանխելու ամենաառաջին քայլը պետք է լինի հասարակության իրազեկումը»: Վերջինս առաջարկեց հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին համագործակցել առաջիկա ընտրությունների ժամանակ՝ կատարելու դիտորդական առաքելություն:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների