Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
«ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ ՉԷ ԳՐԵԼ ՄԻԱՅՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՐԱ»
Խաղաղասիրություն Հակամարտություններից տուժածների իրավունքներ
/2006-Դեկտեմբեր-02/
Պահանջվում է պետության պատասխանատվությունըՀարավկովկասյան երկրները, որոնք հակամարտություն են ունեցել կամ ունեն մեկ այլ երկրի հետ, կանգնել են անհետ կորածներ ունենալու խնդրի առջեւ: Նոյեմբերի 24-25-ը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակը Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպել էր համաժողով` «Անհայտ կորածների խնդիրները Հարավային Կովկասում» թեմայով: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իրենք խնդիրը դիտարկել են հակամարտության ֆոնի վրա: Այսինքն, խոսքն այն անհետ կորածների մասին է, որոնք անհետացել են ոչ միայն ռազմական գործողությունների ժամանակ, այլեւ դրանց հետեւանքով: Պաշտպանության նախարարություն գրասենյակի արած հարցման համաձայն, Հայաստանում մինչ ղարաբաղյան պատերազմի զինադադարի կնքումը անհետ կորածների թիվը եղել է 213, որոնց մոտ կեսը դատարանով ճանաչվել են մահացած: Իսկ ռազմական գործողություններից դուրս քաղաքացիական անձանց անհետացման դեպքերը Արցախի պատերազմի ընթացքում մինչեւ 9 հարյուր են: Արթուր Սաքունցը հիմնախնդրի ցավալի առանձնահատկություններին անդրադարձավ: Նա նշեց, որ ինչ-որ անփութությունների հետեւանքով մահացած մարդկանց դրանցում են անհետ կորածների ցուցակում: Մեկ այլ «ավանդույթով» հետմահու շքանշաններ են տալիս այն մարդկանց հարազատներին, ովքեր իրականում մահացած չեն, այլ պարզապես անհետ կորածների ցուցակում են: Ադրբեջանական կողմի տվյալներով Ադրբեջանում անհետ կորածների թիվը մոտ 5 հազար է: Վրաց-աբխազական հակամարտությունից, Վրաստանի տվյալներով, իրենց մոտ արձանագրված են մոտ 5 հարյուր անհետ կորածներ: Արթուր Սաքունցը ներկայացրեց մի շարք գործողություններ, որոնք իրենք կատարել են խաղաղասիրական ծրագրի շրջանակներում` իհարկե, նշված կողմերի հետ համատեղ: Նա նշեց նաեւ, որ միջազգային կազմակերպություններն էլ են պատրաստ օգնելու, բայց իրենց հիմք է պետք, կողմերի համաձայնությունը: «Անհետ կորածների խնդիրը զուտ մի երկրինը չէ, այլ մարդասիրական հարց է բոլոր կողմերի համար, եւ այդ խնդիրը պետք չէ դիտարկել կոնֆլիկտից տարանջատ», համոզված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը` նշելով, որ հարցը կարող է լուծվել միայն կողմ երկրների բարձր գիտակցության պարագայում` առանց հարցը քաղաքականացնելու: Անելիքների մասին խոսելիս գրասենյակի ղեկավարը նշեց, որ մեզ համար կոնկրետ ուսանելի է Վրաստանի փորձը, երբ անհետ կորածներին գտնելու գործում ներառել են նրանց հարազատներին եւ կարողացել են ոչ միայն մեծ թվով անհետների գտնել եւ հետ բերել, այլեւ` կազմակերպել դիակների փոխանակություն: Մեզ մոտ, նրա խոսքով, անհետ կորածների հարազատները սկզբում զուտ տեղեկատվություն էին ուզում իրենց որդու, հոր կամ ամուսնու մասին, բայց հիմա խնդրողից վերածվել են պահանջողի: «Անհետ կորածների խնդիրը պետք չէ գրել միայն պատերազմի վրա, պետք է մեծացնել պետության պատասխանատվությունը», ընդգծեց Սաքունցը: Արթուր Սաքունցը անհետ կորածներին գտնելու գործում կարեւորեց տեղեկատվական բազայի ստեղծումը, այսինքն` ովքեր, երբ, ինչու եւ ինչ հանգամանքներում են կորել այդ մարդիկ: Երկրորդ քայլը, գրասենյակի ղեկավարի խոսքով, կոնկրետ մեր դեպքում պետք է լինի Ադրբեջանի հետ համագործակցելը: «Ձեր շփումներից դուք ի՞նչ եք ընկալել, ադրբեջանական կողմը պատրա՞ստ է այդ հարցում մեզ հետ համագործակցել» «Ազգ»-ի հարցին Սաքունցը պատասխանեց. «Ադրբեջանական քաղաքացիական հասարակությունը պատրաստ է բանակցել, ինչը չկա իշխանության մոտ: Իշխանությունը թեեւ պաշտոնապես այլ բաներ է հայտարարում, սակայն խնդիրը քաղաքականացնում է»: Համաժողովի մասնակից երկրների ներկայացուցիչները հայտարարություն են կազմել` ուղղված թե° երկրների իշխանություններին, եւ թե° միջազգային կազմակերպություններին: ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների