Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ» ՀԱՐՑԸ «ԱՌԵՎՏՐԻ Է ՎԵՐԱԾՎԵԼ
Խաղաղասիրություն Հակամարտություններից տուժածների իրավունքներ
/2006-Դեկտեմբեր-02/
Պետությունն անհայտ կորածների փնտրման եւ վերադարձման առումով ոչինչ չի անում: Ավելին, երբ անհայտ կորածների ընտանիքները ,ջանք չխնայելով փնտրման աշխատանքներ են ծավալում, խոչընդոտում է: Այսօր «Անհայտ կորածների խնդիրները Հարավային Կովկասում» թեմայով ասուլիսի ժամանակ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: «Ընտանիքներին տալիս են մի թուղթ, որ նրանց որդին անհայտ կորել է: Երբ փորձեր են անում տեղեկություններ ստանալու, խանգարում է: Ստիպված նրանք ի վերջո դիմում են դատարան, որ վերջինս իրենց որդուն ճանաչի մահացած` սոցիալական խնդիրներին լուծում տալու համար»,- ասում է իրավապաշտպանը: Ըստ ՀՀ Պաշտպանության նախարարության հարցումների` ռազմական գործողությունների ընթացքում 213 զինծառայողներ անհայտ կորել են, որից 130 դատարանի կողմից արդեն ճանաչվել են մահացած: «Անհայտ կորածներին գտնելու, վերադարձնելու համար անհրաժեշտ է նախ հստակեցնել, թե ոնց եւ որտեղ են կորել: Մինչեւ հիմա հայտնի չէ: Երկու կողմերն էլ` Ադրբեջանն ու Հայաստանը, ներկայացնում են միայն, որ դիմացինի մոտ է կորել»,- նկատեց Արթուր Սաքունցը: Վերջինս կարծում է, որ երկու պետությունների միջեւ «առեւտուր է գնում», քանի որ փնտրման առումով մեկը մյուսի վրա է գցում` դուք գտեք, տվեք, մենք էլ նույնը կանենք: Փոխարենը մեր պետությունը ետմահու շքանշաններ է տալիս անհայտ կորածների ընտանիքներին. «Դա արվում է, երբ փաստացի մահացածության վերաբերյալ տվյալներ չկան»: Հարավկովկասյան մյուս պետություններում` օրինակ Վրաստանում անհայտ կորածների թիվը 500 է, իսկ Ադրբեջանում` 4998: «Ադրբեջանցի ընկերներն անկեղծացան մեզ հետ եւ ասացին, որ այդ թվի մեջ կան մարդիկ, որոնք ընդհանրապես չեն մասնակցել զինծառայության եւ մահացել են ցրտահարությունից եւ այլն»,- ասաց Արթուր Սաքունցը: Ի դեպ, ռազմական գործողություններից հետո` 1997թ. կորել են երկու մարդ` Նախիջեւանից եւ Մարտակերտի Մադաղիս գյուղից: Նոյեմբերի 24-25-ին Վանաձորում «Անհայտ կորածների խնդիրները Հարավային Կովկասում» թեմայով տարածաշրջանային համաժողով է անցկացվել, որին մասնակցել են Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ ԼՂՀ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակիցները մշակել են համատեղ հայտարարություն` ուղղված երեք պետությունների ղեկավարներին, այնպես էլ միջազ•ային կազմակերպություններին` ՄԱԿ, Եվրախորհուրդ, ԵԱՀԿ եւ այլն: «Պահանջել ենք հատուկ ուշադրություն դարձնել անհայտ կորածների եւ բռնի անհետացածների խնդիրներին»,- ասաց Արթուր Սաքունցը:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների