Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Անհայտ կորածների խնդիրները Հարավային Կովկասում
Խաղաղասիրություն Հակամարտություններից տուժածների իրավունքներ Մամլո հաղորդագրություն
/2006-Նոյեմբեր-28/
2006թ-ի նոյեմբերի 24-25-ը Վանաձորում տեղի ունեցավ «Անհայտ կորածների խնդիրները Հարավային Կովկասում» տարածաշրջանային համաժողովը: Արդեն 4 տարի է ՀՔԱ Հարավային Կովկասի ցանցը և նրանց գործընկեր կազմակերպությունները իրականացնում են անհայտ կորածների խնդիրների լուծման ուղղությամբ «Դեղին կակաչներ» ծրագիրը: Այս բնագավառում գոյություն ունեցող խնդիրների, իրականացված գործողությունների ներկայացման, հետագա քայլերի մշակման և այս բնագավառում աշխատող նոր գործընկերների ներգրավմանն էր նվիրված համաժողովը: Համաժողին մասնակցում էին ՀՔԱ Հարավային Կովկասի ցանցի Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գործընկեր կազմակերպությունների, Հարավային Կովկասի երկրներում անհայտ կորածների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններից՝ «Ընդդեմ իրավական կամայակությունների», վրացական «Մոլոդինի» /«Սպասում»/ կազմակերպության ներկայացուցիչները: Համաժողովին մասնակցում էին նաև Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեի Երևանի գրասենյակի ներկայացուցիչներ, անհայտ կորածների ծնողներներ: Մասնակիցները քննարկեցին անհայտ կորածների խնդիրների կարգավորման Եվրոպական և միջազգային իրավական մեխանիզմները /Ժնևյան և ՄԱԿ-ի մեխանիզմներ/, ներկայացրեցին իրենց երկրներում անհայտ կորածների խնդիրները կարգավորող օրենսդրությունները և դրանց թերությունները: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ներկայացրեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից մշակած «Անհայտ կորածների տեղեկատվական բյուրոյի մասին» օրենքի նախագիծը և օրենքի նախագծի ընդունման ուղղությամբ լոբբինգի աշխատանքները: «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը կարևորեց անհայտ կորածների որոնման աշխատանքներում միջազգային կառույցների ներգրավումը, տեղեկատվական ընդհանուր բազայի առկայությունը: Նա հույս հայտնեց, որ այս բնագավառում գործող հասարակական կազմակերպությունները իրենց գործողությունները կիրականացնեն ավելի համակարգված և միմյանց հետ համաձայնեցված: Լարիսա Ալավերդյանի արտահայտած տեսակետները կիսեց Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեի Երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Կիառա Տրավերսոն: «Կապված տեղեկատվական ընդհանուր բազայի ստեղծման հետ, մենք Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում մտադիր ենք կատարել ուսումնասիրություններ և փոխանցել մեր ստացած տվյալները երկրների կառավարություններին»,-նշեց նա: Վրացական «Մոլոդինի» կազմակերպության ղեկավար Նինելի Անդրիադձեն խոսեց պետական կառույցների հետ աշխատանքի փորձի և անհայտ կորածների պետական հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների և անհայտ կորածների ծնողների ներգրավվածության մասին: ՀՔԱ Վրաստանի կոմիտեի ներկայացուցիչ Նատո Չուբինիձեն ներկայացրեց իրենց կազմակերպության կողմից մշակած «Վրաստանում մարդկանց առևանգումների և անհետացումների այլ ձևերի կանխման ազգային կոնցեպցիան»: Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» ներկայացուցիչ Սարգիս Գայստյանը և Լյուդմիլա Գրիգորյանը, ՀՔԱ Ղազախի գրասենյակի ղեկավար Խամիս Մասիմովը խոսեցին անհայտ կորածների խնդիրների ուղղությամբ իրենց երկրներում տարվող աշխատանքների մասին: Տվյալ բնագավառում նշված խնդիրների և մասնակիցների կողմից ներկայացված փորձի հիման վրա համաժողովի մասնակիցները մշակեցին. - համատեղ ուղերձ, ուղղված Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի կառավարություններին, ինչպես նաև ՄԱԿ, Եվրոխարհուրդ, ԵԱՀԿ, ՄԿԿԿ միջազգային կազմակերպություններին: Համաժողովի մասնակիցները պահանջում են հատուկ ուշադրություն դարձնել անհայտ կորածների և բռնի անհետացածների խնդիրներին; - անհայտ կորածների և բռնի անհետացածների խնդիրների ուղղությամբ հետագա գործողությունների համատեղ ծրագիր: Համաժողը իրականացվեց «Դեղին կակաչներ» ծրագրի շրջանակներում Միջեկեղեցական Խաղաղության խորհրդի (IKV, Նիդեռլանդներ) ֆինանսական աջակցությամբ:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների