Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ՕՄՆԻԲՈՒՍ 1325


2006 թվականի աշնանը միաժամանակ երեք երկրներում՝ Գերմանիայում, Վրաստանում և Ռուսաստանում սկսվել է «Օմնիբուս 1325 Խաղաղության Շարժական Ակադեմիա» ծրագիրը, որը ֆինանսավորվում է գերմանական միջազգային կապերի «ՑԻՎԻԿ» ինստիտուտի, Հենրիխ Բյոլլի անվան հարավկովկասյան հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի և «Ափֆելբաում» ֆոնդի կողմից:

Ծրագրի անվանումը կապված է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից 2000 թվականին ընդունած 1325 որոշման հետ, որում ՄԱԿ-ի անդամ-երկրներին կոչ է արվում ինտեգրել գենդերային ասպեկտները խաղաղության պահպանման և զինված կոնֆլիկտների խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր գործընթացներում կանանց և° տղամարդկանց հավասար մասնակցության ապահովման հարցերի բնագավառում:



Ծրագրի հիմք են հանդիսանում եռամյա որակավորման դասընթացները, որոնք անց են կացվում ինչպես Գերմանիայում, այնպես ել Կովկասում և ուղղված են կոնֆլիկտների խաղաղ կարգավորման գործընթացում և Կովկասում խաղաղարար գործունեության մեջ ակտիվորեն ներգրավված տղամարդկանց և կանանց:




Marina GrasseՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1325 որոշումը հիմք է հանդիսանում կանանց արևելա-եվրոպական ցանցային ՕՎԵՆ /OST-WEST EUROPAISCHES FRAUENNETWERK/ կենտրոնի և Կովկասում ծրագրի գործընկերներ-կազմակերպությունների՝ հարավ-կովկասյան Տարածաշրջանային Հենրիխ Բյոլլի անվան հիմնադրամի Գրասենյակի և մարզային հասարակական կազմակերպություն «Դոնի Կանանց» միության աշխատանքի համար՝ ուղղված այս հարցերին:



  • Ի՞նչ է նշանակում գենդերային ասպեկտների ինտեգրացիան կոնկրետ խաղաղար գործունեության մեջ:
  • Ինչ՞ փոխհարաբերության մեջ է գտնվում «գենդեր» հասկացությունը կոնֆլիկտների ընկալման հետ, վերաբերմունքը պատերազմներին և բռնությանը, գործունեությանը կոնֆլիկտային իրավիճակներում:
  • Ինչպիսի՞ դեր են խաղում գենդերային կառուցվածքները կոնֆլիկտների տարբեր ձևերի և դրանց լուծման հարցում:

Սա դեռևս հարցերի ողջ շրջանակը չէ, որոնց փորձում են պատասխանել Օմնիբուս 1325 դասընթացի կազմակերպիչները և մասնակիցները:


Dana JiroušԱյսօրվա դրությամբ ավարտվել է ծրագրի առաջին հիմնական դասընթացը, որի նպատակն էր հանդիսանում գենդերային ասպեկտների ինտեգրացիան զինված կոնֆլիկտների վերլուծության և դրանց խաղաղ կարգավորման մեջ, կոնֆլիկտների ոչ բռնի լուծման և խաղաղարարության համար գենդերային ասպեկտների կարևորության բացահայտման միջոցով, ուսուցողական ծրագրերի և մասնագիտական ունակությունների ամրապնդման միջոցով:




ՕՎԵՆ-ի դասավանդողների անմիջական մասնակցությամբ՝ Մարինա Գրասսե, Կատրին Վոլֆ, Անդրեա Հապկե և Դանա Ջիրուշ, ավելի քան 50 տղամարդ և կին Հարավային և Հյուսիսային Կովկասից և Գերմանիայից, զուգահեռաբար մասնակցեցին դասընթացին Վրաստանում /ք. Բակուրանի/, Ռուսաստանում /ք. Նովոչերկասկ և Սոչի/ և Գերմանիայում /ք. Բեռլին/: Դասընթացի մասնակիցներին տրամադրվել է ուսուցողական ձեռնարկ «Ուսուցանել և Ղեկավարել – Մշակույթ և Կոնֆլիկտ» /Կատրին Վոլֆ և Անդրեա Հապկե/ (Կարդացե°ք այստեղ), որի օգնությամբ մասնակիցները կտարածեն ստացված փորձը իրենց բնակության վայրերում և կօգտագործեն ստացված գիտելիքները Կովկասում և ողջ աշխարհում խաղաղության հասնելու գործունեության մեջ:
  «Ուսուցանել և Ղեկավարել – Մշակույթ և Կոնֆլիկտ» /Կատրին Վոլֆ և Անդրեա Հապկե/ (Կարդացե°ք այստեղ) (PDF, 3.15 MB Ռուսերեն լեզվով)
   Mobile Peace Academy OMNIBUS 1325 (see details)



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը