Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Սեմինար «Լրատվամիջոցները, օրենսդրությունը և ընտրությունը» թեմայով


2006թ- ի հոկտեմբերի 14-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ սեմինար «Լրատվամիջոցները, օրենսդրությունը և ընտրությունը» թեմայով, որը կազմակերպվել էր Երևանի մամուլի ակումբի նախաձեռնությամբ, և Բաց Հասարակության Ինստիտուտի աջակցությամբ: Սեմինարի ընթացքում ներկայացվեց 2003թ-ի նախագահական և խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաև 2005թ-ի հանրաքվեի լուսաբանման դասերը:

Երևանի մամուլի տեղեկագրի խմբագիր Էլինա Պողոսբեկյանը սեմինարի մասնակիցներին ներկայացրեց ԶԼՄ-ների մոնիտորինգի տվյալները, ցույց տալով , որ վերջիններս չեն ապահովել հավասարակշռված և անկողմնակալ լուսաբանումը նախընտրական գործընթացներում, որպես կանոն իշխանության հսկողության տակ գտնվող լրատվամիջոցներում առավել մեծ տեղ է հատկացվել գործող նախագահին՝ 2003թ-ի նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ միաժամանակ ավելի շատ դրական ձևով: Նախագահական ընտրությունների 2-րդ փուլում ավելի շատ հիշատակվում էր Ռոբերտ Քոչարյանի մրցակից Ստեփան Դեմիրճյանը, բայց ՝ մեծամասամբ բացասական ձևով:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցը ներկայացրեց 2003-2005թթ. ընտրությունների լուսաբանման արդյունքները, նշվեց, որ տեղական ԶԼՄ-ների մոնիտորինգը ցույց է տալիս, որ գործող նախագահ Ռ. Քոչարյանի լուսաբանմանը տեղական ԶԼՄ-ները տրամադրել են շատ ավելի մեծ տեղ , քան ընդդիմադիր բոլոր թեկնածուները միասին վերցրած: Միևնույն ժամանակ նախընտրական գործընթացների շատ փաստեր և երևույթներ, որոնց տեղյակ է լինեում ընտրողը, իրենց լուսաբանումը չեն գտնում ԶԼՄ-ներով , ինչն էլ ընտրողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել թեկնածուների մասին և կատարել ճիշտ ընտրություն: Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը սեմինարի մասնակիցներին ներկայացրեց իրենց կողմից նախատեսվող ծրագրերի մասին՝ 2007թ-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված: Նա նշեց, որ այդ ծրագրերում կարևոր տեղ է հատկացվելու թեկնածուների և կուսակցությունների նախընտրական ծրագրերին, հասարակությանը ծանոթացնելու են, թե կուսակցությունները ինչքանով են հավատարիմ մնացել նախորդ ընտրություններում ընտրողներին ներկայացրած ծրագրերին ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Երևանի մամուլի ակումբը ևս նախատեսում է իրականացնել ԶԼՄ-ների մոնիտորինգ, որին մասնակցելու են նաև մարզային իրնց գործընկերները: Երևանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը սեմինարի մասնակիցներին ներկայացրեց ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող՝ ՀՀ օրենսդրությունում փոփոխությունների նպատակով ՀՀ կառավարության կողմից վերջին առաջարկությունների մասին: Փորձագետը նշեց, որ առաջարկվող փոփոխությունները հավանության չեն արժանացել ՀՀ ազգային ժողովի կողմից՝ շնորհիվ նաև տարբեր խմբակցությունների և կուսակցությունների հետ իրենց հանդիպումների: Հիմնական խնդիրը կայանում է նրանում , որ առաջարկվող փոփոխություններով էլ ավելի է մեծանում էլեկտրոնային լրատվամիջոցների նկատմամբ իշխանության կողմից վերահսկման հնարավորությունները:Այդ նպատակով Երևանի մամուլի ակումբը նախաձեռնել է քննարկումներ, որոնց ընթացքում կմշակվեն օրենսդրության փոփոխության սեփական մշակումները ՝ ուղղված լրատվամիջոցների անկախության ապահովմանը:



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը