Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐՈԳՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԸ


Վանաձորից ոչ շատ հեռու գտնվող Նոր Խաչակապ համայնքի ղեկավար Սուրիկ Տռուզյանը ձեռք է բերել մի տեսաժապավեն, որում պատկերված է` ինչպես են ադրբեջանցիների կողմից ավերվել իր պապենական գերեզմանները:

Սուրիկ Տռուզյանը Դաշքեստանի շրջանի Քուշի գյուղից է եւ 17 տարի առաջ իր համագյուղացիների հետ հարկադրված տեղափոխվել է Նոր Խաչակապ գյուղ, որը մինչեւ 1988թ ադրբեջանաբնակ էր եւ կոչվում էր Սարալ: Նոր Խաչակապի բնակիչները Ադրբեջանից բռնագաղթվածներ են. 750 բնակիչ ունեցող գյուղի 70 տոկոսը Քուշի գյուղից են: «Շատ վատ են վարվել մեր գերեզմանոցների հետ ադրբեջանցիները, ոչ թե քանդել են, այլ տրորել են, որ տեղը չերեւա: Խաչաքարերը կտրատել են, ինչ ասես արել են»,- ցավով պատմում է նախկին քուշեցի 74-ամյա Աշոտ Քյալաբյանը:
Նոր Խաչակապում իրարից ոչ շատ հեռու գտնվում են ադրբեջանական եւ հայկական գերեզմանոցները: «Խաչվող սահմաններ» ծրագրի շրջանակներում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախաձեռնությամբ այս տարի բարեկարգվել է Նոր Խաչակապի ադրբեջանական գերեզմանոցը:
(Նկարում` Նոր Խաչակապի բարեկարգված ադրբեջանական գերեզմանոցը) Չնայած ադրբեջանցիների կողմից իրենց պապենական գերեզմանների ոչնչացման փաստին, բնակիչները նորմալ են վերաբերվել այդ փաստին:
«Մարդիկ են էլի, քնած մարդիկ են, մենք ինչ գործ ունենք նրանց հետ: Մեզ նեղացնում չին, չարչարում չին, բան չին անում, քնած մարդիկ են էլի»,- ասում է Աշոտ Քյալաբյանը` ասելով, որ երբ իրենք հաստատվել են գյուղում, ադրբեջանական գերեզմանոցն արդեն քանդված է եղել. «Ով ա արել, մենք գիտում չենք»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցի պապենական գերեզմանոցը, որը նույնպես Ադրբեջանի տարածքում է` Շահումյանի շրջանի Վերիշեն գյուղում, իր տվյալներով, նույնպես բարվոք վիճակում չէ: Սակայն, ըստ նրա, հակամարտությունն այնքան ավերածություններ է արել, որ պետք չեն լրացուցիչ ավերածություններ.«Մարդասիրություն ասածը միայն տերմին չէ, այդ նաեւ հարգալից վերաբերմունքն է հակառակորդի հիշատակի նկատմամբ»:
«Մենք էլ ունենք գերեզմաններ այնտեղ թողած, մենք այլ կերպ չենք կարող վերաբերվել»,- ասում է Նոր Խաչակապի գյուղապետը: Հնարավո՞ր է, որ հայկական օրինակով էլ Ադրբեջանում վերականգնվեն հայկական գերեզմանոցները` հարցրեցինք Ադրբեջանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ Արզու Աբդուլաեւային: Վերջինս նախ նշեց, որ ինքը չի չի կարող ասել, թե ինչ վիճակում են հայկական գերեզմանոցները Ադրբեջանի ամբողջ տարածքում, քանի որ իրենց գործունեությունը ծավալում են հիմնականում Բաքվում, ապա պատասխանեց. «Այդ այլեւս հարց չէ, մենք էլ ենք այդ ուղղությամբ աշխատում»: Ի դեպ, ամառվա վերջում Հայաստանում գտնվող, հայ-ադրբեջանական ճամբարին մասնակից ադրբեջանցի մի լրագրող կես կատակ- կես լուրջ նկատեց,որ դժվար թե հնարավոր լիներ իրենց մոտ հայկական գերեզմանոց նորգել:
Նոր Խաչակապի ադրբեջանական գերեզմանոցի բարեկարգումը տեւել է մոտ 5 ամիս, այդ նպատակով ծախսվել է 900 դոլար` Նիդեռլանդական միջեկեղեցական խաղաղության խորհրդի եւ Համագործակցութան զարգացման միջեկեղեցական կազմակերպության աջակցությամբ:
Ի դեպ, ՀՀ կառավարությունը մայիսին 2 մլն 308 հազար դրամ Է հատկացրել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի տարածքներում պահպանված ադրբեջանական գերեզմանների եւ պատմամշակութային հուշարձանների հայտնաբերման, դրանց գտնվելու վայրի նշման եւ լուսատեսանկարահանման նպատակով: Լոռու մարզին այդ նպատակով գումար չի հատկացվել: Ըստ Պատմության եւ Մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Լոռու եւ Տաուշի տարածքային բաժնի պետ Կարեն Ղուկասյանի, այստեղ չկան ադրբեջանական մզկիթների հետքեր: Ինչ վերաբերվում է ադրբեջանական գերեզմաններին, օրինակ` Նոր Խաչակապի գերեզմանին, այն հուշարձանների պահպանության պետական ցուցակներում ընդգրկված չէ:
Իսկ ինչ աշխատանքնե՞ր են արվում կառավարության հատկացրած 2 մլն 308 հազար դրամով. Մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ աշխատանքներ արվում են, իսկ թե ինչպիսի , առայժմ նպատակահարմար չէ ասել:
Իսկ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, նախկին հայաստանաբնակ ադրբեջանցիները դիմումներ են ներկայացրել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան` Հայաստանում թողած` ընդհանուր 20 մլդ դոլար արժողությամբ անշարժ գույքի փոխհատուցման նպատակով: Ի դեպ, ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ Հայաստանի նախկին ադրբեջանական գյուղերում ավերված են բոլոր գերեզմանները: Մինչդեռ Նոր Խաչակապի ադրբեջանական բարեկարգված գերեզմանոցի բացմանը ներկա էին ադրբեջանցի լրագրողներ եւ իրավապաշտպանններ:
  http://www.a1plus.am/am/?page=issue&iid=40695


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը