Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Օգոստոսի 30-ը անհայտ կորածների միջազգային օրն է
Խաղաղասիրություն Հակամարտություններից տուժածների իրավունքներ
/2006-Օգոստոս-30/
Առաջին անգամ օգոստոսի 30-ը Հարավային Կովկասում /Բաքվում, Երևանում, Թբիլիսիում, Գյանջայում, Վանաձորում և Ստեփանակերտում/ նշվեց 2004 թ-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հարավային Կովկասի գրասենյակների կողմից: 2003 թ-ից նիդերլանդական Միջեկեղեցական Խաղաղության Խորհուրդ խաղաղասիրական կազմակերպության աջակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, Լեռնային Ղարաբաղի Հելսինկյան նախաձեռնություն °92 կազմակերպության, ՀՔԱ Ադրբեջանի և Վրաստանի կոմիտեների, ՀՔԱ Գյանջայի գրասենյակի հետ միասին իրականացնում է «Դեղին կակաչներ» ծրագիրը, որն ուղղված է տարածաշրջանային բախումների հետևանքով անհայտ կորածների խնդիրների լուծմանը: Ծրագրի շրջանակներում մշակվել է «Անհատ կորածների տեղեկատվական բյուրոյի» մասին օրենքի նախագիծը, որով կիրականացվի Հարավային Կովկասի 3 երկրների կողմից ժնևյան կոնվենցիաներով սահմանված սկզբունքների ամրագրումը ազգային օրենսդրության մեջ: Միաժամանակ իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ՝ անհայտ կորածների խնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկության մակարդակի բարձրացման նպատակով: Կազմակերպվել են բազմաթիվ հանդիպումներ Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեի երևանյան գրասենյակի, անհայտ կորածների խնդիրներով զբաղվող միջազգային Classen խմբի, իշխանության տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ: Չնայած այս ամենին, դեռևս անհայտ կորածների գտնվելու վայրի և ճակատագրի մասին նրանց հարազատների տեղեկություն ստանալու իրավունքը ստորադասվում է տարածաշրջանային բախումների քաղաքական կարգավորման խնդիրներին: Կարևորելով Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեի ջանքերը և անգնահատելի դերը ռազմագերիների փոխանակման, ինչպես նաև անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ՝ գտնում ենք, որ հակամարտության մեջ գտնվող կողմերի դիրքորոշումների հումանիզացիայի վրա էական ազդեցություն կարող է ունենալ Եվրոպայի Խորհրդի ներգրավումը այդ գործընթացներում: Այս տարի առաջին անգամ Հարավային Կովկաս ժամանեց ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ ազգաբնակչության հարցերի հանձնաժողովի Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում կորած անձանց հարցերով զեկուցող Լեո Պլատվոյետը, որի կողմից նախապատրաստվում է Հարավային Կովկասի հակամարտությունների հետևանքով անհայտ կորածների խնդիրներին նվիրված հատուկ զեկույց: Զեկույցը պետք է ներկայացվի 2007 թ-ի հունվարին Եվրոպայի Խորհրդի վեհաժողովում: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, ողջունելով Եվրոպայի Խորհրդի վեհաժողովի ներկայացուցչի հերթական այցը Հարավային Կովկաս 2006 թ-ի սեպտեմբերին, կարևորելով զեկույցի դերը անհայտ կորածների իրավունքների պաշտպանության բնագավառում, կոչ է անում հակամարտությունների մեջ ընդգրկված կողմերին * հավատարիմ մնալ ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության 32 և 33 հոդվածներով սահմանված պարտավորություններին * դրսևորել քաղաքական կամք և դիտարկել անհայտ կորածների գտնվելու վայրի և ճակատագրի մասին տեղեկության ձեռքբերման գործողությունները որպես զուտ մարդասիրական խնդիր և կոնֆլիկտի խաղաղ կարգավորման գործընթացներից տարանջատ
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների