Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Քննարկվում են տնակային ավանի բնակիչների խնդիրները
Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցություն Շահերի պաշտպանություն
/2006-Օգոստոս-18/
Օգոստոսի 17-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում Տեղական Ինքնակառավարման Մամինների, Վանաձորի ավագանու անդամների մասնակցությամբ կայացավ տնակային ավանի բնակիչների խնդիրների լուծմանն ուղղված քննարկում: Ինչպիսի՞ն են համայնքի բյուջեի հնարավորությունները քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում: Պատվիրակված լիազորությունների մասով պետական բյուջեից տարեկան 52 միլիոն դրամ է հատկացվում Վանաձորի կոմունալ տնտեսական և բարեկարգման բաժնին՝ համայնքի սանիտարական մաքրման համար: Այդ գումարն, ըստ բաժնի պետ Լյովա Կարապետյանի, բավարար չէ սանմաքրման աշխատանքններն ամբողջ ծավալով իրականացնելու համար: Աղբահանության աշխատանքների համար ծախսերը բաժինն իրականցնում է բնակչի կողմից աղբահանության համար գանձվող վճարների միջոցով: Նախորդ ամսվա վարձավճարների միջոցով համայնքի տարբեր մասերում մեծ և փոքր աղբամաններ են տեղադրվել: Կենցաղային աղբահանությունից տնակի բնակիչները չեն բողոքում: Ո՞վ է պատասխանատու տնակների տեղահանման հետևանքով գոյացած տեխնիկական և շինարարական աղբահանման համար: Ո՞րն է տնակը քանդելուց կամ տեղափոխելուց հետո տնակի տարածքի մաքրման իրավական մեխանիզմը: Լյովա Կարապետյանը նշում է, որ նման աշխատանքների իրականացման համար թաղամասային հիմնարկի ենթակայության տակ գտնվող համապատասխան բաժին է առանձնացվել: Քաղաքացին, տնակը տեղափոխելուց հետո պիտի սեփական նախաձեռնությամբ դիմի այդ բաժին, կատարի համապատասխան վճարումը, որպեսզի իրականացվեն մաքրման և աղբահանության աշխատանքներ: Ցավոք, նման աշխատանքների համար պետբյուջեից գումար չի տրամադրվում: Տեղափոխված տնակի տարածքի բարեկարգման համար յուրաքանչյուր տարի համայնքի բյուջեից որոշակի գումար էր հատկացվում, սակայն այս տարի նման հատկացում չի եղել: Կենցաղային աղբահանությունից, փողոցային լուսավորությունից, ջրափոսերի հեռացման և բարեկարգման աշխատանքներից բացի, տնակային ավաններում առկա կոմունալ խնդիրների համար պատասխանատու է Վանաձորի քաղաքապետարանի համատիրության և բնակարանային տնտեսության բաժինը: Քննարկման երկրորդ մասում տնակային ավանի բնակիչները ներկայցրեցին այն հարցերը, որոնք նրանց առաջարկությամբ պիտի ընդգրկել ավագանու հաջորդ նիստի օրակարգում: Ավագանու նիստում տնակային ավանի բնակիչները խնդրում են քննարկել հետևյալ հարցերը. Վանաձորի քաղաքապետարանից պահանջել հաշվետվություն ներկայացնել օտարված հողատարածքների, դրանց աճուրդների անց կացման, դրանց նպատակային նշանակության օգտագործման մասին: Տնակային ավանի տարածքներից մեկում առանձնացնել համայնքային ենթակայության տակ գտնվող բնակարանային ֆոնդ: Այս առաջարկություններն ավագանու նիստի օրակարգում ընդգրկելու համար գրավոր ձևով բնակիչները կներկայացնեն Վանաձորի քաղաքպետարան:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների