Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Հայ Առաքելական եկեղեցուն ճկունություն է հարկավոր
Մարդու իրավունքների պաշտպանություն Մտքի, խղճի և կրոնի ազատություն
/2006-Հուլիս-17/
35-ամյա Արմեն Մարգարյանը Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալ է: Աստծո նկատմամբ նրա հավատը 12 տարվա պատմություն ունի: Մինչ այդ նա և նրա ընտանիքը չէին հավատում Աստծուն ու բավականին հեռու էին Հայ Առաքելական եկեղեցուց: Նրանց ընտանիքում տարիներ առաջ տեղի ունեցած մի դեպքից հետո սկսեցին մտորել Աստծո ու նրա հրաշագործությունների մասին:1993-ին Իջևանում բնակվող Արմենը մկտրվեց ու սկսեց ծառայել Հայ Առաքելական եկեղեցուն: Նրա կինը ևս համարվում է Առաքելական եկեղեցու հետևորդ, ու, ինչպես Արմենն է ասում, ուխտ են արել Աստծո առջև ու երբեք Առաքելական եկեղեցու դավանանքից չեն շեղվի: Աստծո նկատմամբ հավատը ամրացնելու ու Ավետարանը քարոզելու նպատակով Արմենը համալրել է Հայ Առաքելական եկեղեցու եկեղեցասիրաց եղբայրակցության շարքերն ու համարվում է դպիր: Ասում է, որ դա ամենևին էլ չի նշանակում լինել ձեռնադրված հոգևորական: Եղբայրակցությունում չկան հոգևորականներ: Նրա կազմում ընդգրկվելու համար բավարար է մկրտվել ու ընդունել Հայ Առաքելական եկեղեցին, կարևորել Ավետարանը, աղոթել ու հոգևոր կյանքով ապրել: Հայ Առաքելական եկեղեցու եկեղեցասիրաց եղբայրակցությունը Հայաստանում ստեղծվել է 1945թ-ին: Այն համարվում է եկեղեցու անբաժան մասը, որը քարոզներ է անցկացնում, այցելություններ կազմակերպում հավատացյալների շրջանում, տարբեր բուկլետներ ու գրքույկներ տպագրում: Եղբայրակցության առաքելությունը Ավետարանին հավատարիմ մնալն ու Աստծուն ծառայելն է: Այն համարվում է փոքր առվակ Առաքելական եկեղեցում: Եղբայրակցությունը առանձին իրավաբանական անձ չէ, «կարիք էլ չկա այդպիսին լինելու»: Արմեն Մարգարյանն ասում է, թե շատերը կուզենային, որ այն գրանցվեր որպես առանձին մարմին, որպեսզի հետագայում շահարկվեր նրա առանձնացված լինելը: «Այսօր եկեղեցուն օգնելը մեր կարևոր գործն է»,-ասում է Արմենը: Նրա կազմակերպությունը պատրաստվում է լույս ընծայել մի գրքույկ, որը կպատմի եղբայրակցության մասին: Հաջի Եղիշ Եղիսաբեթ Լաբաշյանի մասին ևս կներկայացվի, ով իր աղոթքներով հրաշքներ է գործել ու մարդկանց իր շուրջը համախմբել: Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալները համակարծիք են, որ եկեղեցին իր ուրույն տեղն ունի Ավետարանը քարոզելու, մարդկանց մեղքից ազատելու ու հեռու պահելու համար: Անկախ նրանից, թե որ հայը որ կրոնական կազմակերպությանն է պատկանում ու հավատում, Արմեն Մարգարյանը նրան իր ազգակիցն է համարում: «Ինքն էլ այդ ձևով է լսել, հավատացել, ինչ անենք»,-կարծում է նա ու ասում, որ միևնույն է, հոգևոր տեսանկյունից սխալ ուղղությամբ են գնում: Ճիշտ է, Հայ Առաքելական եկեղեցին համագործակցություն չունի կրոնական կազմակերպությունների հետ, բայց նրա վերաբերմունքը թշնամական համարել չի կարելի: Պարզապես, ինչպես Արմենն է ասում, փոփոխված այս ժամանակներում եկեղեցին պետք է շրջահայաց լինի: Հարկավոր է ճկուն լինել, «որովհետև մարդիկ շատ կարճ են լսում, հետաքրքրեցիր, կշարունակեն լսել, չէ՝ կձանձրացնես»: Մյուս կողմից, եթե ինչ-որ մեկին որևէ բան հետաքրքրի, ապա նա կհաղթահարի խոչընդոտները: Արմեն Մարգարյանը օրինակ է բերում գրաբարը: «Եթե մարդը մի փոքր սիրի, քայլ անի, հեշտությամբ կսովորի այն: Դժվարը առաջին արգելքը հաղթահարելն է»: Բայցև կարևորում է եկեղեցական ծեսերի բացատրությունը, մեկնաբանումը: Այս ամենը ժամանակի խնդիր է, և հոգևորականները բարեփոխումներ կանեն: Դրական քայլ կարելի է համարել դպրոցներում Հայ Առաքելական եկեղեցու պատմության դասավանդումը, որի համար ժամանակին մանկավարժները վերապատրաստում են անցել: Բայց ի՞նչն է պատճառը, որ հայ հավատացյալը հեռանում է իր ավանդական եկեղեցուց: «Միգուցե կրոնական այլ ուղղությունները լավ են մոտենում մարդկանց: Միգուցե նրանց շփումը, պատրաստվածությունը, սիրալիրությունն է պատճառը»,-կարծում է Հայ Առաքելական եկեղեցու եկեղեցասիրաց եղբայրակցության դպիրը: Միևնույն ժամանակ, խնդիրը բազմաշերտ է, և ասել, թե Իջևանում խնդիրը Եհովայի վկաների գոյությունն է, Արմենը ճիշտ չի համարում: Կրոնական ուղղությունների ավելացումը նա համարում է հանրագիտարանային տվյալներ լրացնելու պես մի բան, երբ շատերը նույնիսկ չեն գիտակցում կամ չգիտեն դրանց անունները: Գուցե կշահի Հայաստանը կրոնական բազմաթիվ կազմակերպությունների պարագայում սոցիալ-տնտեսական տեսակետից, բայց ի վերջո բարոյականությունն ավելի կարևոր է: «Ի՞նչ է մեզ պետք»,-հարցնում է Արմենն ու տարակուսում. «Բարգավաճ, բայց անբարոյական երկիր կդառնանք: Եթե մեր ազգը որոշի, որ կաշառակեր, բարոյազրկված պետք է մնա, թող մնա»: Բայց չէ՞ որ կոնական այլ ուղղությունների գաղափարախոսությունից հեռու է անբարոյականությունը, ու նրանք ևս կարևորում են ընտանիքի ամրությունն ու համերաշխությունը կամ էլ դավանում բարոյական արժեքներ: Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչը կասկածում է նրանց գործելակերպի և դավանանքի համապատասխանության վրա: Այսինքն՝ կրոնական այլ ուղղությունները, թեպետ ունեն հստակ գաղափարախոսություն, բայց այն ոչ միշտ են կյանքի կոչում: Եվ այն պայմաններում, երբ միմյանց որակավորում են ու ավելորդ համարում մյուսի գոյությունը, չի նպաստի կրոնական կազմակերպությունների միջև համագործակցությանը: «Այն վիճակն է տիրում, երբ շատ բաներ ենք մտածում, ինչը չի համապատասխանում իրականությանը: Լավ է, որ նստենք-խոսենք, բայց դա վերևների խնդիր է»,-համոզված է Արմենը: Իսկ վերևներն այս դեպքում կրոնական տարբեր ուղղությունների ղեկավարներն են, որոնց կազմակերպությունները ոչ միշտ կարող են քաղաքացիական հասարակությունում որևէ դերակատարում ունենալ: Արմենը կարծում է, որ բազմաթիվ կրոնական կազմակերպություններ ունենալը դեռ չի նշանակում ձևավորել քաղաքացիական հասարակություն: Այդ պարագայում նա առաջարկում է կրոնական ուղղություններին հանդես գալ որպես քաղաքացի, որին պետք է որ մտահոգի սեփական համայնքի խնդիրները: «Կայսրինը՝ կայսրին, Աստծունը՝ Աստծուն» աստվածաշնչյան հայտնի սկզբունքը կիրառելու դեպքում կարելի է հավասարակշռություն պահպանել: Հակառակ դեպքում ծայրահեղությունների տրվելը բերում է Ավետարանի սխալ ընկալման: Ինչպես Հայ Առաքելական եկեղեցու եկեղեցասիրաց եղբայրակցության դպիրն է ասում, հարցը մտածելակերպի մեջ է: Մեր ազգային ցավը, ըստ նրա, ամեն վատ ընդօրինակելն է: Մյուս կողմից էլ, ամեն մի հայ իրեն թագավոր է պատկերացնում: Այս է պատճառը, որ մի փոքր երկրում բազմաթիվ կուսակցություններ ու կրոնական կազմակերպություններ գոյություն ունեն: Իսկ դա ազգային անվտանգությանն առնչվող խնդիրներ են ծնում Արմեն Մարգարյանի կարծիքով: Առավել ևս, եկեղեցու անվտանգությունը խաթարող խնդիրներ: Նաիրա Բուլղադարյան
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների