Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Հայտարարություն


«Ժամանակ Երևան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ գլխավոր դատախազություն անօրինական բերման ենթարկելը և այնուհետև նրա նկատմամբ իբր փաստաթղթեր կեղծելու և խաբեության ճանապարհով զինվորական ծառայության զորակոչից խուսափելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու մասին հայտարարելը ցույց է տալիս, որ Հայաստանի ռեժիմը անցել է բոլոր չափավոր սահմանները, որոնք ոչ միայն չեն տեղավորվում տարրական օրինականության և բարոյականության սահմաններում, այլև՝ մարդկային տրամաբանության մեջ:

Թե ինչու 4 տարվա վաղեմություն ունեցող փաստաթղթերի մեջ ըստ իրենց գտել են կեղծիքներ, երբ քթների առջև ամեն օր բազմաթիվ փաստաթղթային կեղծումներ են կատարվում կոռուպցիայի մեջ թաղված բոլոր օղակներում, ունի մեկ բացատրություն՝ տրված է քաղաքական պատվեր «սարքելու» Արման Բաբաջանյանի անձնական «դոսյեն»՝ լռեցնելու համար ընդդիմադիր ևս մի թերթի խոսքը: Տիպիկ ԿԳԲ-ական մտածելակերպը 37-թ-ի մտածողության և հոգեբանության վերարտադրումն է արդեն 21-րդ դարում գտնվող Հայաստանում, և ուղղակի մնում է ասել. «Ձեր հնոտիները և մաշված ուղեղներն ու կմախքները փոշինալու են փոքր-ինչ քամուց»: Եվ զարմանալի է, թե ինչպես են փաստաթղթերի կեղծիքով մեղադրում մարդուն, որը պաշտոնատար անձ չի եղել, և. բնականաբար, այդ կեղծիքը պետք է կատարած լիներ իրապես պաշտոնատար անձ և փոխանակ ձերբակալելու, փոխանակ գործողություններ իրականացնելու փաստաթուղթը կեղծած /եթե, իհարկե, դա ճիշտ է/ պաշտոնատար անձի նկատմամբ, ազատազրկում են քաղաքացու, որը իր անձին վերաբերող որևէ փաստաթղւթ կեղծելու կամ տրամադրելու լիազորութուն չունի:

Ահա սրանով է ռեժիմի մտածողության սնանկացումը: Նման քայլեր մտածողը, պատվեր տվողը և իրականացնողը, հիրավի, պետք է լինի ամենաչնչին հոգու մտածողության տեր մարդ՝ լցված վրեժխնդրությամբ: Արման Բաբաջանյանի նկատմամբ ցանկացած գործողության պատասխանատվությունը կրելու է անձամբ Ռոբերտ Քոչարյանը և ուրիշ ելք, քան ազատել Արման Բաբաջանյանին, չի կարող լինել: Ես նույնպես չեմ ընդունում ռեժիմը, որն ունի ոչ թե քաղաքական, այլ մարդկանց վախեցնելու, նվաստացնելու և լռեցնելու միջոցով սեփական իշխանությունը պահելու և ինքնակայացվելու կուրս:
Արթուր Սաքունց
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը