Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Ո՞վ է վճռելու խնդիրը
Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցություն Շահերի պաշտպանություն
/2006-Հունիս-26/
Հունիսի 26-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում կայացավ քննարկում տնակային ավանի բնակիչների, Տեղական Ինքնակառավարման մարմինների, Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:Քննարկումը նվիրված էր տնակային ավանի բնակիչների խնդիրներին, դրանց լուծման տարբերակներին: Տնակային ավանի բնակիչների հիմնական խնդիրները կապված են բնակարանի հետ, որոնք առանձնանում են. բնակիչների մի մասը բնակարան չի ունեցել մինչև 1988 թվականի երկրաշարժը: Նրանք գրանցված են եղել բնակարանի տրամադրման հերթացուցակներում, սակայն երկրաշարժից հետո բնակարանի տրամադրման նրանց հերթը չի պահպանվել: Ներկայումս նրանց բնակարանով ապահովելու ոչ մի ծրագիր կամ միջոցառում չկա: Բնակիչների մյուս մասը տնակներում հայտնվել է ոչ աղետի հետևանքով: Նրանք տեղափոխվել են այլ բնակավայրից կամ վաճառել իրենց բնակարանը: Սակայն փաստն այն է, որ այսօր նրանց բնակարանային խնդրի լուծման համար ոչ մի քայլ չի ձեռնարկվում, նրանք չեն ընդգրկվում բնակարանի տրամադրման ոչ մի հերթացուցակում: Բնակիչների մյուս մասն էլ տնակներում բնակվում է աղետի հետևանքով, և երկրաշարժից 18 տարի անց էլ նրանց բնակարանի խնդիրը լուծում չի ստացել: Քաղաքապետարանի որոշմամբ նրանց հատկացված տնակներում այդ բնակիչները ձեռք են բերել բնակվելու իրավունք: Այս ամբողջ ժամանակահատվածում տնակի բնակիչները վճարել են կոմունալ սպասարկման բոլոր վարձավճարները, հողի օգտագործման վճարները: ՀՀ կառավարության թիվ 317 որոշման համաձայն ընթանում է քաղաքը ժամանակավոր շինություններից ազատելու գործընթաց: Վանաձորի քաղաքապետարանն այդ որոշման համաձայն՝ պահանջում է բնակիչներից ազատել տնակները 5 օրյա ժամկետում, իսկ չկատարելու դեպքում սպառնում է դիմել հարկադիր կատարման: Տնակի փոխարեն բնակիչներին քաղաքապետարանն առաջարկում է. * տեղափոխվել և 2 տարի ժամանակով բնակվել հանրակացարաններում * բնակարանի վարձակալության համար 2 տարի ժամանակով յուրաքանչյուր ամիս բնակչին տրամադրում է 10 հազար դրամ * պատահել են դեպքեր, երբ քաղաքապետարանն ավագանու որոշմամբ բնակիչներին հատկացրել է բարձիթողի բնակարաններ: Սակայն պարզվել է, որ այդ հասցեում արդեն բնակվում են այլ քաղաքացիներ: Կամ էլ որոշումը կայացնելուց հետո այդ բնակարանները վաճառվել են: Բնակիչների համար այդ տարբերակներից ոչ մեկն ընդունելի չէ: Նրանք քաղաքապետարանին դիմում են ճանաչել տնակի հողատարածքի նկատմամբ սեփականության իրենց իրավունքը: Բնակիչների մի մասին քաղաքապետարանը պատասխանել է, որ այդ տարածքներն օտարման ենթակա չեն: Մինչդեռ, կազմակերպությանը տրամադրած տեղեկատվությամբ պարզվում է, որ այդ տարածքները արդեն օտարվել են, բայց ոչ տնակի բնակիչներին: ՀՀ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ և շարժական գույքն օտարվում է աճուրդի կարգով: Աճուրդի վերաբերյալ նախապես տարածվում է հայտարարություն, ազատվում է հողը, որոշվում նրա սահմանները, ապա նոր օտարվում: Քաղաքապետարանի կողմից տնակների տարածքներն օտարվել են առանց օրենքի այդ պահանջները կիրառելու: Տնակների բնակիչները դեռևս բնակվում են այդ օտարված հողատարածքում, նրանցից ոչ ոք աճուրդի հայտարարման մասին տեղյակ չէ: Հաշվի առնելով այս հանգամաքը՝ ավագանու և կազմակերպության աջակցությամբ այդ տնակի բնակիչները կդիմեն դատարան՝ պահանջելով չեղյալ հայտարարել այդ տարածքների աճուրդն ու վաճառքը: Տնակային ավանի այն բնակիչները, որոնցից պահանջվում է ազատել տնակը, կազմակերպության, տեղական ինքնակառավարման մարմինների հետ շարունակելու են այդ խնդրի լուծման համար համատեղ ուղիներ փնտրել: Նրանց խնդիրների հնարավոր լուծումների համար կազմակերպությունը շարունակելու է հանդիպումների և քննարկումների շարքը:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների