Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
«Մեկուսացված քաղաքակրթություն»
Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցություն Շահերի պաշտպանություն
/2006-Հունիս-23/
Հունիսի 15-ին «Լոռի TV» հեռուստատեսության ուղիղ եթերում «Մեկուսացված քաղաքակրթություն» ծրագրի շրջանակներում կայացավ հեռուստաքննարկում՝ «Տնակային ավանի բնակիչների առողջական խնդիրները» թեմայով:Եթերին մասնակցում էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, տնակային ավանի բնակիչներ: Հաղորդմանը մասնակցելու հրավերք էին ստացել նաև Լոռու մարզի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Ռոբերտ Դիլբարյանը, թիվ 4 թաղամասային համաբուժարանի տնօրեն Սոնյա Առուշանյանը, «Գուգարք» համաբուժարանի տնօրեն Մարինա Սիմոնյանը: Նրանք այդպես էլ չներկայացան հեռուստաքննարկմանը, բայց նրանց ուղղված հարցերը գրության տեսքով կուղարկվեն իրենց, իսկ ստացված պատասխանները կհրապարակվեն: Հեռուստաքննարկմանը մասնակցում էին քիմգործարանի տնակային ավանի բնակիչները: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ տնակային ավանի բնակիչների 40 տոկոսի շրջանում կան խրոնիկ հիվանդներ, սակայն դրանց 70 տոկոսը հնարավորություն չունի ստանալ բժշկական օգնություն: Ինչպիսի՞ խնդիրների են առնչվում տնակային ավանի բնակիչները: Ու՞մ են դիմում և ի՞նչ կարգի պատասխաններ են ստանում: Տնակի բնակիչների մի մասը դժգոհում է դեղորայքի անմատչելիությունից, մյուս մասն առհասարակ բժշկական օգնության ստացման անմատչելիությունից: Այս կամ այն տեսակի հիվանդությամբ տառապող տնակային ավանի բնակիչները խնդիրներ ունեն հաշմանդամության կարգի սահմանման հետ: Տնակային ավանի բնակիչներին հետաքրքրում էր, թե ինչպես է սահմանվում և տնօրինվում անվճար բուժսպասարկումից օգտվողների ցանկը: Տնակային ավանի բնակիչներն այն տպավորությունն են ստացել, որ առողջ հասարակությունից հաշմանդամներին արտաքսում են, մինչդեռ արտերկրում մեծ ջանքեր են գործադրում նրանց առողջ հասարակություն ինտեգրելու համար: Առողջության հետ կապված խնդիրների առանձին մաս են կազմում տնակի բնակիչների՝ հատկապես երեխաների հոգեբանական տարբեր խնդիրները: Բնակիչները գտնում են, որ նրանց հետ պիտի աշխատեն հոգեբաններ: Պետություը նման կարգի հարցերով, ըստ տնակային ավանի բնակիչների, չի հետաքրքրվում: Օգնության խնդրանքով պետական այրերի աջակցությանը դիմած քաղաքացիներին պատասխանել են, թե եթե չեք կարողանում պահել, երեխաներ մի° ունեցեք: Երեխաների առողջության վրա զգալի ազդեցություն են թողնում տնակների հարևանությամբ տեղակայված 3 գազալցման կայանները: Երեխաներն անընդհատ բողոքում են գլխապտույտից և սրտխառնոցից: Մեծ վտանգ են ներկայացնում նաև թափառող շները, կատուները, որոնք հանդիսանում են տնակների տեղահանման հետևանքով առաջացած կենցաղային աղբի, վարակի տարածողները: Տնակային ավանում երեխաների համար խաղահրապարկներ չկան, իսկ շենքի բնակիչներն էլ նրանց աքսորում են շենքի բակից, ասելով՝ գնացեք, ձեր տնակի բակում խաղացեք: Հեռուստաքննարկման մասնակիցները պայմանավորվեցին ՀՔԱ Վանաձորի աջակցությամբ սեփական ուժերով տնակային ավանի տարածքում իրականացնել շաբաթօրյակ, հավաքված աղբի տեղափոխման համար էլ դիմել քաղաքապետարան:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների