Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Օգնել անհայտ կորածների որոնումներին
Խաղաղասիրություն Հակամարտություններից տուժածների իրավունքներ
/2006-Հունիս-19/
Հունիսի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը` Իվ Առնոլդի ղեկավարությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին անհայտ կորած անձանց որոնումներին եւ նրանց ընտանիքներին ցուցաբերվող աջակցության խնդիրները: Կարեւորելով հարցի քննարկումը մարդասիրական հարթության վրա եւ քաղաքական շահարկումներից զերծ պահելը` ԱԺ նախագահը գոհունակություն հայտնեց, որ ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ ազգաբնակչության հարցերի հանձնաժողովի Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում կորած անձանց հարցերով զեկուցող Լեո Պլատվոյետը իր հանդիպումներում ընդգրկել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչներին. հարցը կարեւորվում է նաեւ նրանով, որ անհայտ կորածները հիմնականում ԼՂՀ բնակիչներ են եւ տեղում պետք է ծանոթանալ իրավիճակին ու ընտանիքների խնդիրներին` օգնությունն առավել ռեալ դարձնելու համար: Պարոն Առնոլդը կարեւորեց երկխոսության ու համագործակցության ամրապնդումը, նա նշեց, որ անհայտ կորածների որոնումը տեւական գործընթաց է եւ իրենց կազմակերպությունը հնարավորն անում է մեծ թվով մարդկանց որոնումներում ընդգրկելու եւ ընտանիքներին աջակցելու համար, որպեսզի նրանք զգան, որ մենակ չեն իրենց դժբախտության մեջ: Նա նաեւ տեղեկացրեց ԱԺ նախագահին, որ անհայտ կորածների խնդիրների վերաբերյալ աշնանը տեղի կունենա կլոր սեղան, որի քննարկումների ժամանակ կլսվի նաեւ Հայաստանում այդ հարցերով զբաղվող միության զեկույցը: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տարածաշրջանային հարցերով միջազգային մասրդասիրական իարվունքի խթանման հարցերի բաժնի վարիչ Ֆիլիպ Զաքեն էլ նշեց, որ պատրաստվում է մոդելային օրենք ԱՊՀ անդամ պետությունների համար եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել խորհրդարանին` օրենսդրական խնդիրների լուծման առումով: Հանդիպման ընթացքում անդրադարձներ եղան երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նաեւ այլ հարցերի:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների