Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
«Տնակային ավաններ-մեկուսացված քաղաքակրթություն» առաջին ուղիղի հեռուստաեթերը
Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցություն Շահերի պաշտպանություն
/2006-Հունիս-09/
2006 թվականի մայիսի 15-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «Մեկուսացված քաղաքակրթություն» ծրագրի շրջանակներում «Լոռի TV» հեռուստաընկերությամբ կայացավ «Տնակային ավաններ-մեկուսացված քաղաքակրթություն» խորագրով 1-ին ուղիղ հեռուստաեթերը:Հեռուստաեթերին մասնակցում էին Վանաձորի տնակային ավանի բնակիչներ, Վանաձորի քաղաքապետարանի համատիրության և բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Հեռուստաեթերի ընթացքում քաղաքացիները հնարավորություն ունեցան հեռախոսազանգի միջոցով հնչեցնել իրենց հարցերը և պատասխաններ ստանալ: Հաղորդման սկզբում ներկայացվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2004թ-ին հունիս հոկտեմբեր ամիսներին Վանաձորի տնակային ավաններում բնակվող 90 ընտանիքների՝ ընդհանուրառմամբ 287 մարդկանց շրջանում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Այնուհետև Վանաձորի քաղաքապետարանի համատիրության և բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը պատասխանեցին քաղաքացիների հարցերին: «Դեռ ինչքա՞ն երկար պիտի ապրեն այդ քաղաքացիները այդ պայմններում», - հեռաղոսազանգով հետաքրքրվում էին քաղաքացիները: Վանաձորի քաղաքապետարանի համատիրության և բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանի բացատրությամբ Վանաձորի համայնքապետարանը ոչ աղետի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին բնակտարածք տրամադրելու հստակ ծրագիր ունի: Այդ ծրագիրը բխում է ՀՀ Կառավարության աղետի գոտու տարածքը ոչ հիմանական շինություններից ազատելու մասին որոշումից: Վանաձորի համայնքապետարանը տնակների բնակիչներին 2 տարով տեղափոխել է Վանաձորի բազմաբնակարան հանրակացարաններ կամ նրանց յուրաքանչյուր ամսվա համար տրամադրել 10 հազարական դրամներ: Թե ինչ է լինելու այդ քաղաքացիների հետ 2 տարի հետո, որոշել է Վանաձորի համայնքապետարանը. տնակը վաճառելու համար հատկացնել տնակի բնակչին: Տնակի բնակիչները փորձեցին նաև պարզել, թե ի՞նչ առավելություններ ունեն տնակի բնակիչները տնակի զբաղեցրած հողատարածքի նկատմամբ: Համայնքի սեփականություն հանդիսացող հողը օտարվում է աճուրդի կարգով, ոչ ոք այն ձեռք բերելու գործընթացում առավելություններ չունի, իսկ տնակային ավանի տարածքի մեծ մասը նախատեսված է մարզական համալիր կենտրոն կառուցելու համար, որի շիանարությունը, ցավոք, դեռ չի սկսվել: Հելսինկյան Քաղաքացիական Ասմբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը բացատրում է, որ գործում է նաև սերվիտուտային իրավունքը, և նախապատվության իրավունքով հողը պիտի հանձնվի հենց տնակների բնակիչներին: Նա գտնում է, որ Տեղական Ինքնակառավարման Մարմնի նպատակային քաղաքականության առկայության դեպքում հնարավոր կլիներ բարեկարգել տնակային ավանների կոմունալ պայմանները: Սա կլինի հենց այն որոշումը, որը կայացված է ի նպաստ հենց այդ բնակիչների: Գրիշա Պառավյանը համաձայն չէ: Կառավարությունը չի անտեսում իր քաղաքացիներին: Այս որոշումը նրանց մասին անհանգստանալու առաջին քայլն է: Հողատարածքները ժամանակավոր շինություններից պետք է ազատվեն հետևլայ հերթականությամբ: Առաջին հերթին պիտի տարածքն ազատեն նրանք, ովքեր ունեն բնակարան, բայց տնակը չեն լքում: Երկրորդ հերթին նրանք, ովքեր բնակարան են ստացել, բայց վաճառել են, և այդ հերթականությամբ: Նա հավաստիացնում է, որ ոչ ոք դրսում չի մնա: Մարդիկ պիտի իրենք որոշեն՝ 2 տարվա ընթացքում ստանալ 10000 դրամ յուրաքանչյուր ամիս, թե վերաբնակեցվեն հանրակացարանում, իսկ աղետի հետևանքով բնակարանը կորցրած քաղաքացիներն ընդգրկված են բնակարան ստանալու հերթացուցակում: Տնակային ավանների բնակիչների և իշխանության մարմինների մասնկցությամբ «Մեկուսացված քաղաքակրություն» ծրագրի շրջանում իրականացվելու է ևս 4 ուղիղ հեռուստաեթեր, որոնք անդրադառնալու են տնակներում ապրողների տարբեր խնդիրներին:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների