Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

«Մեկուսացված քաղաքակրթություն»


Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2006
թվականի ապրիլի 1-ից սկսել է Վանաձորի տնակների և տնակայաին ավանի
բնակիչների շահերի պաշտպանությանն ուղղաված մի ծրագիր:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է տնակների և տնակային ավանի
բնակիչների սոցիալական, կրթական, առողջապահական խնդիրների բնորոշումը և
հանրային իրազեկումը իրականացնել հենց տնակների և տնակային ավանի
բնակիչների մասնակցությամբ:Արդեն շուրջ 2 տասնամյակ է, ինչ Վանաձորում ժամանակավոր տնակներում
հայտնված քաղաքացիների խնդիրներն անուշադրության են մատնվել, և դրանց
լուծման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում:
Քաղաքի այն հատվածը, որտեղ տեղադրված են տնակները, մեկուսացված է,
շատ վանաձորցիներ ոչ ավանդական վերաբերմունք ունեն տնակային ավանի
բնակիչների նկատմամբ: Վանաձորցիները տնակային ավանի բնակիչների հետ են
կապում մարմնավաճառության, թմրամոլության, քրեական հանցագործությունների և
այլ բացասական երևույթների տարածումն ու զարգացումը:
Հասարակությունը տնակների և տնակային ավանների բնակիչների խնդիրների
վերաբերյալ իրական պատկերացում չունի: Տնակների և տնակային ավանի
բնակիչների վերաբերյալ տեղեկատվություն տարածելու համար ծրագրով
նախատեսվում են.
տնակների բնակիչների, քաղաքացիների, հասարակական
կազմակերպությունների և պետական կառույցների ներկայացուցիչների
մասնակցությամբ հասարակական քննարկումներ
տնակների բնակիչների, քաղաքացիների, հասարակական
կազմակերպությունների և պետական կառույցների ներկայացուցիչների
մասնակցությամբ ուղիղ եթերներ
տնակների և տնակային ավանի բնակիչների խնդիրների վերաբերյալ
սոցիալական գովազդների նկարահանում և ցուցադրում
տնակների և տնակային ավանի բնակիչների խնդիրների վերաբերյալ
պաստառի տպագրություն և տարածում
տնակների և տնակային ավանի բնակիչների խնդիրների վերաբերյալ
գրքույկի տպագրություն և տարածում
Տնակային ավանի բնակիչների կողմից իրենց շահերի պաշտպանության համար
նախաձեռնողականություն դրսևորելու նպատակով նրանց համար կիրականացվի
անվճար իրավաբանական խորհրդատվություն:
Ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի և
Համաշխարհային բանկի աջակցությամբ, տևելու է մինչև 2006 թվականի հոկտեմբեր
ամիսը:
Այն քաղաքացիներն ու կազմակերպությունները, ում հետաքրքրեց մեր
կազմակերպության կողմից իրականացվող այս ծրագիրը, կարող են դիմել
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի
Վանաձորի գրասենյակ:
Հասցեն ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59
Հեռ. /0322/ 42268
էլ.փոստ hcav@hcav.am


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը