Մամլո հաղորդագրություններ

/2010-Օգոստոս-19/
Քննարկում Սպիտակում
2010 թ. օգոստոսի 19-ին Սպիտակ քաղաքում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից անցկացվեց քննարկում՝ «Սպիտակ համայնքում բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում ՏԻՄ գործունեության վերաբերյալ» ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունների վերաբերյալ:
/2010-Օգոստոս-03/
Միջազգային մարդասիրական իրավունքի ամառային դասընթաց
Հուլիսի 26-30-ը Երեւանում կազմակերպվեց հինգօրյա դասընթաց «Միջազգային մարդասիրական իրավունք» թեմայով:
/2010-Հուլիս-26/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նոր ռազմավարության մշակումը
2010 թ. հուլիսի 20-25-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 13 անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ հինգօրյա աշխատանքային հանդիպում:


Վերջին հրապարակումը

/2010-Հունիս-16/
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԽԱՂԱՂԱՍԵՐՆԵՐԻ ԲՐԻԳԱԴ


Վերջին հաշվետվությունը

/2010-Օգոստոս-07/
2010 թ. հուլիս ամսվա իրավախորհրդատվության արդյունքները Վանաձորում


Հայտարարություններ

/2010-Օգոստոս-02/
Նախաքննության մարմինը հովանավորում է կոռուպցիոներներին
2010 թ. մարտին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդում էր ներկայացրել Լոռու մարզի դատախազություն` Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավարի անօրինական գործողությունների վերաբերյալ:
/2010-Հուլիս-26/
Ազատազրկվածների թիվը աճել է 20%-ով
Մի շարք ՀԿ-ներ հայտարարություն են տարածել քրեակատարողական հիմնարկների գերբնակեցվածության վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:
/2010-Հունիս-02/
Հայտարարություն "Ազատության" հրապարակում ոստիկանության ապօրինությունների մասին
2010 թ. մայիսի 28-ից մինչ օրս Հայաստանի իշխանությունները, շարունակելով 2008 թ. իրենց գործելաոճը, հանձինս հատուկ ծառայությունների և ոստիկանության, ապօրինաբար խոչընդոտում են ընդդիմության ներկայացուցիչների մուտքը Երևանի "Ազատության" հրապարակ: 


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Նամակ խմբագրությանը


a-i789«Ժամանակ» օրաթերթի 25.08.2010թ. համարում «Արմեն Աշրաֆյանը «մխտռո՞ւմ է» կոռուպցիայի դեմ պայքարը» հոդվածին ի պատասխան տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ պաշտոնյան իսկապես ծնունդով Լեռնապատ գյուղից է, սակայն հոդվածում ներկայացվող Կամո, Սամվել, Գյուլվարդ, Նարինե, Արմեն, Արամայիս, Միշա Աշրաֆյանները պաշտոնյայի բարեկամները չեն:

«Զրպարտիչներին, գուցե նաեւ ձեզ հրավիրեմ պատասխանատվության»


a-78i9Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանը կարծում է, որ մեր հոդվածներից նախաքննական մարմինը ճնշվում է:

Հատուկ քննչականը հերքել է


Հատուկ քննչական ծառայությունը Ազատություն ռադիոկայանի հարցմանն ի պատասխան հերքեց Վահան Խալաֆյանի մահվան գործով դատական վերջին նիստի ընթացքում գործով գլխավոր ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի հայտարարությունը¸ որ նախաքննական մարմինը փորձել է իր հետ գործարքի մեջ մտնել, մասնավորապես` առաջարկել է իր ղեկավարների դեմ ցուցմունքներ տալ, ինչից Հարությունյանը հրաժարվել է:

«Էս թուրքին մեր միջից հանեք»


b-4579Լեռնապատցի հանրապետականները կառավարությանը խնդրում են, ուղղակի չոքըմ են, բավական ա` բոլ ա

ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարեց բողոքը


2010 թ. օգոստոսի 27-ին ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վճռաբեկ բողոքը:

Սպան «թզբեխը» ձեռքին չի մահացել, այլ` սերժանտին գրկած


a-85693Հուլիսի 28-ին ԼՂՀ Մարտունու զորամասերից մեկում սպանված, դասակի հրամանատար Վարդգես Թադեւոսյանի երեք փոքրիկներն այլեւս չեն տեսնի հորը, բայց նրանք դեռ չգիտեն այդ մասին:

Դա ինքնասպանություն չէր


a-4563«Ես ասել եմ ու էլի ասում եմ` պատվեր կա: Որովհետեւ սրանով դուք փորձում եք ոստիկանության հեղինակությունը փրկեք… Եկեք իրականությունը բացահայտեք: Ես սարսափել էի այն գաղափարից, որ ոստիկանության բաժնում կարող է մարդ մահանա ոստիկանի ձեռքով», - այսօր դատարանում հայտարարեց Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Աշոտ  Հարությունյանը, ով մեղադրվում է ոստիկանության բաժնում մահացած Վահան Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու մեջ:

ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը վերացվեց


2010 թ. օգոստոսի 28-ին ՀՀ վճռաբեկ դատարանը վերացրեց ՀՀ վերաքննիչ դատարանի՝ կամայականորեն ստեղծած դատական պաշտպանություն ստանալու արգելքը՝ վերացնելով ՀՀ վերաքննիչ դատարանի բողոքն առանց քննության թողնելու որոշումը, գործը ուղարկվել է նույն դատարան՝ նոր կազմով քննության:

Հիմնական վտանգը Տոնոյանն է


.236.Ոստիկանության Չարենցավանի բաժնում մահացած  Վահան Խալաֆյանի գործով երեկվա  դատական նիստին ներկա էր  նաև Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի  Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր  Սաքունցը, ով պատասխանեց մեր  հարցերին:

Արմեն Աշրաֆյանը «մխտռո՞ւմ է» կոռուպցիայի դեմ պայքարը


a-8596ՀՀԿ-ական, Լոռու մարզի Լեռնապատ գյուղի գյուղապետ Վանո Եղիազարյանի արյունը Հաղպատի նախկին գյուղապետ Ռուբեն Վարոսյանի արյունից կարմիր է՞, որ վերջինիս կալանավորեցին առաջադրված մեկ մեղադրանքի` 5 մլն դրամի յուրացման համար, հետո 1 մլն դրամ գրավի դիմաց ստորագրությամբ բաց թողեցին, իսկ Վանո Եղիազարյանի` նույնիսկ լիազորությունները չդադարեցրին երկու հոդվածով առաջադրված մեղադրանքի եւ 11 մլն դրամի յուրացման կասկածի հիմքով:

Հիմնական վարկածը` կասկածի տակ


8578Հուլիսի 28-ին ԼՂՀ ՊԲ Մարտունու N զորամասում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ հիմնական վարկածը իրավապաշտպան Արթուր Սաքունցի համար այնքան էլ արժանահավատ չէ:

Հիլարի Քլինթոնի պատասխանը


ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը օգոստոսի 24-ին պատասխանել է Հարավային Կովկասի իրավապաշտպան ցանցի հայաստանյան կազմակերպությունների այն նամակին, որով վերջիններս դիմել էին իրեն` Երեւան կայացած այցի ժամանակ` հուլիսի 5-ին: Ստորեւ ներկայացվում ԱՄՆ պետքարտուղարի նամաիի թարգմանությունը:

Պետք է գնալ մինչեւ Եվրոդատարան


Աբխազիայի տարածքով Ռուսաստանից Վրաստան անցնելու համար ՀՀ քաղաքացի Արման Ղազարյանը Վրաստանում դատապարտվել է մեկ տարի ազատազրկման։

Անընդունելի ինքնասպանություն


Ինչպես դատական նախորդ նիստում, այնպես էլ օգոստոսի 20-ին Չարենցավանի ոստիկանության քրեական բաժնի պետ Աշոտ Հարությունյանը, ով երեկ դատարանում ցուցմունք տվեց, իր խոսքում նորից կրկնեց «այսպես կոչված ինքնասպանություն» ձևակերպումը:

Ուզել է վնասել, ոչ թե սպանել


75--696Ոստիկանության Չարենցավանի բաժնում ըստ պաշտոնական վարկածի ինքնասպանություն գործած Վահան Խալաֆյանի գործով օգոստոսի 20-ի դատական նիստում ցուցմունքներ տվեց պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող, օպեր լիազոր Գագիկ Ղազարյանը:

Ավելի հաճախ կարդացվող նյութերը